Մեր խնդիրը մեզնով իշխանություն վերցնել է, բայց պատրաստ ենք բանակցել ընդդիմության հետ. Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
24.11.2026 | 11:08
Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 355 ԱԹՍ է թռել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են
24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
Բոլորը

«Մենք հայտարարել ենք, որ ընդդիմադիր դաշտի հետ պատրաստ ենք բանակցությունների, իսկ մեր առաջնային խնդիրն այս պահին մենք մեզնով իշխանություն վերցնելն է»,- այս մասին քվեարկության գնալուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վաղարշապատի ընտրություններում « Մայր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանը: Հարցին, թե որ ուժերի հետ է բացառվում համագործակցությունը, Հարությունյանը պատասխանեց, որ համագործակցության չեն գնա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրան սատարող ուժերի հետ:

Հստակեցնող հարցին, թե ովքեր են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարող ուժերը, Հարությունյանը պատասխանեց, որ ընտրություններից հետո պարզ կլինի: Հարցին՝ հնարավո՞ր է, որ «Հանրապետություն» կուսակցության հետ գնան համագործակցության և ասեն՝ չգիտեինք, որ սատարում էր ՔՊ-ին, Հարությունյանը բացասական պատասխան տվեց:

Հարցին՝ իր ընտրվելու դեպքում թույլ կտա, օրինակ՝ «Վեհարանը գրավել, հանրահավաք անել Մայր Աթոռի դիմաց», Հարությունյանը պատասխանեց. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ «Մայր Հայաստան» կուսակցությունը սատարում է Հայ առաքելական եկեղեցուն և մենք կանգնած ենք եկեղեցու կողքը»։