Արթուր Սերոբյան․ Շատ լավ հիշողություններ ունեմ Պորտուգալիայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
28.10.2026 | 13:18
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը
28.10.2026 | 13:15
Հակոբ Սերոբյան. «Աշխարհի առաջնության արդյունքն անակնկալ էր ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:08
Ռուսական ոսկին ՀՀ-ի տարածքով չի գնացել, չի եկել․ Պապոյանը՝ տնտեսական ցուցանիշների անկման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:01
Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյան. «Այս մեդալը շատ մեծ արժեք ունի ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը նախախաղային ասուլիսում անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականի դեմ արտագնա հանդիպմանն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին տուրում։

«Ժամանակը կարճ էր, բայց բոլոր տղաները պատրաստ են վաղվա խաղին։ Հունգարիայի դեմ հանդիպումը ծանր ստացվեց։ Պատրաստվում ենք վաղվա խաղին։ Գիտենք, որ ծանր խաղ է սպասվում, բայց կարծում եմ՝ բոլորս պատրաստ ենք։

Շատ լավ հիշողություններ ունեմ այստեղից։ Պորտուգալիան շատ ֆուտբոլային երկիր է։ Պորտուգալիայում ունեմ ընկերներ, որոնց հետ մինչև օրս կապի մեջ եմ և նրանք վաղը գալու են խաղադաշտ։

Պորտուգալիայի հավաքականի դեմ առաջին խաղից հետո միայն լավ փոփոխություններ են եղել։ Ինքներդ տեսաք, որ Հունգարիայի դեմ խաղում շատ լավ հանդես եկանք։ Ունենք խաղային ձեռագիր ու հիմա պատրաստ ենք մրցելու, մրցունակ լինելու բոլոր հավաքականների հետ։ Պորտուգալիայի հետ նախորդ խաղն արդեն անցյալում է։ Հիմա պատրաստվում են վաղվա հանդիպմանը, բոլորը հասկանում են կարևորությունը և պատրաստ են լավ խաղ ցուցադրելուն»,- ասել է «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը

Հիշեցնենք, որ Արթուր Սերոբյանը 2022-2023թթ․ վարձակալությամբ խաղացել է պորտուգալական «Կասա Պիա» ակումբում։

Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին Պորտուի «Դրագաու» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։