Աշխարհի գավաթ․ Գաբրիել Սարգսյանը և Լևոն Արոնյանը դուրս մնացին պայքարից

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Հնդկաստանում շարունակվող ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դուրս մնաց պայքարից։

5-րդ փուլի երկրորդ դասական պարտիայում հայ շախմատիստը սև խաղաքարերով պարտվեց ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Յակուբոևին։ 1/8 եզրափակիչի առաջին պարտիայում հաղթող չէր եղել։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը և ամերիկահայ Սամուել Սևյանը ևս պարտություն կրեցին ու լքեցին պայքարը։

Երկրորդ պարտիայում Արոնյանը պարտվեց հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսիին, իսկ Սևյանը՝ չինացի գրոսմայստեր Վեյ Իին։ Այս դիմակայություններում ևս առաջին պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի արդյունքով։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից աշխարհի գավաթին մասնակցում էին նաև Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Գրիգորյանը, որոնք պարտվել էին նախորդ փուլերում։ Մրցաշարն անցկացվում է նոկաուտ ձևաչափով: Յուրաքանչյուր փուլում մասնակիցները խաղում են 2 դասական պարտիա: Եթե գրանցվում է 1:1 հաշիվը, հաղթողը որոշվում է արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում: