«HBL India»-ի ներկայացուցիչներին առաջարկեցի դիտարկել Հայաստանում էլեկտրական կուտակիչների արտադրություն հիմնելու հնարավորությունը․ Պապոյան
Տնտեսություն
15.11.2025 | 15:36
Հնդկաստանում հանդիպեցի «HBL India» խոշոր ինժեներական ընկերության ներկայացուցիչների հետ․ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ներկայացրեցի Հայաստանի ներդրումային միջավայրը և առաջարկեցի դիտարկել Հայաստանում էլեկտրական կուտակիչների արտադրություն հիմնելու հնարավորությունը»,- գրել է նախարարը
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։