ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական ստորագրման շուրջ բանակցությունները շարունակվում են․ Արարատ Միրզոյան

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հաղորդում է Վրաստանի խորհրդարանը։

Հանդիպման ժամանակ նշվել է, որ Վրաստանի և Հայաստանի կառավարությունների ու խորհրդարանների, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունները մնում են ամուր, ինչի արդյունքում անցյալ տարի երկկողմ հարաբերությունները հասել են ռազմավարական մակարդակի։

Շալվա Պապուաշվիլին ընդգծել է բարձր մակարդակի այցելությունների դրական դինամիկան, որը հաստատում է երկու երկրների միջև ինտենսիվ փոխգործակցությունը։ Ուշադրություն է դարձվել ինչպես երկու երկրների խորհրդարանների նախագահների, այնպես էլ հանձնաժողովների և բարեկամության խմբերի միջև խորհրդարանական ակտիվ և արդյունավետ համագործակցությանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Արարատ Միրզոյանը նշել է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաձեռնված խաղաղության համաձայնագիրն արդեն իսկ տվել է մի շարք գործնական արդյունքներ, և դրա վերջնական ստորագրման շուրջ բանակցությունները շարունակվում են: Ընդգծվել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների դրական զարգացումը:

Նշվել է, որ Հարավային Կովկասում լարվածության շրջանն ավարտվել է, և բացվում է հնարավորությունների նոր դարաշրջան, որը զգալի օգուտներ կբերի տարածաշրջանին:

Հաղորդվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի  խորհրդարանի առաջին փոխնախագահ, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Գիորգի Վոլսկին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, ինչպես նաև Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներ Սամվել Մանուկյանը և Սմբատ Կյուրեղյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի