ՀԷՑ-Ի ժամանակավոր կառավարչի կողմից ներկայացված բացատրությունները չեն դիտարկվել որպես վկայի ցուցմունք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

«ՀԷՑ-ին առնչվող վարույթի շրջանակում ինքնուրույն քանի՞ գործողություն է կատարվել, այսինքն՝ ոչ թե առկա նյութերի ուսումնասիրություն, այլ ինքնուրույն փաստերի ճշտմանն ուղղված գործողություններ»,- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին ՀԷՑ-ին առնչվող վարույթի մասին հանձնաժողովի աշխատակազմին հարց ուղղեց փաստաբան Արամ Օրբելյանը։

Հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Հայրապետ Կարապետյանի խոսքով՝ հարցը վարույթի ընթացակարգը մանրամասնելու մասին է։

«Հստակ արդեն մի քանի անգամ նշվեց, որ իրականացվել են թվով երեք մոնիտորինգներ, ներկայացված տեղեկատվություններին կից եղել են փաստական տվյալներ, որոնք որպես ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված տվյալներ դիտարկվել են։ Այլ տվյալների մասով՝ պարզման գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն եղել է, Հանձնաժողովի աշխատակազմը իրականացրել է դրանց պարզմանն ուղղված գործողություններ։ Դրանց, ըստ էության, կարող էին ծանոթանալ ներկայացուցիչները՝ վարույթի նյութերին ծանոթանալով։ Ավելացնելու այլ բան, ըստ էության, չունեմ»,- ասած Կարապետյանը։

Օրբելյանն էլ արձանագրեց, որ հանձնաժողովի աշխատակազմը որևէ հավելյալ գործողություն չի կատարվել։ Փաստաբանը նաև հետաքրքրվեց՝ որևէ վկա վարույթի շրջանակներում հարցաքննվել է։

«Վարույթի ընթացքում ժամանակավոր կառավարչի կողմից ներկայացված բացատրությունները Հանձնաժողովի կողմից չեն դիտարկվել որպես վկայի ցուցմունք, դրանք դիտարկվել են բացատրություններ, որպիսի ապացույցի տեսակը նախատեսված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով»,- ասաց ՀԾԿՀ ներկայացուցիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։