ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումից հետո պետք է մտածենք տարածաշրջանը որպես ընդհանուր տարածք զարգացնելու մասին․ Վրաստանի խորհրդարանի նախագահ

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումից հետո մենք պետք է առաջ նայենք և մտածենք տարածաշրջանի զարգացման մասին՝ որպես ընդհանուր տարածք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի  Թբիլիսի այցի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճիշտ քաղաքականություն են վարում, քանի որ փորձում են համագործակցել բոլորի հետ՝ իրենց ժողովուրդների բարօրության համար։

«Կարևոր է խոսել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում առկա դինամիկայի մասին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումից հետո մենք պետք է նայենք առաջ և մտածենք տարածաշրջանի զարգացման մասին որպես ընդհանուր տարածք։ Մենք բոլորս պետք է ամրապնդենք միմյանց այն աշխատանքում, որը կարևոր է յուրաքանչյուր երկրի համար՝ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար։ Սա մեր երկրի ինքնիշխանության ամրապնդումն է, բնակչության բարեկեցության բարձրացումը։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճիշտ քաղաքականություն են վարում, քանի որ փորձում են համագործակցել բոլորի հետ՝ իրենց ժողովուրդների բարօրության համար։ Նրանք չեն վարվում այնպես, ինչպես մեր արմատական ​​ընդդիմությունը, որը առաջնորդվում է դրսից, կարծում է, որ պետք չէ ոչ մի տեղ նայել և միայն Բրյուսելից հրահանգներ սպասել։ Մենք կխոսենք այն մասին, թե ինչպես են նրանք գնահատում տարածաշրջանում դինամիկան և ինչ ընդհանուր ծրագրեր ունեն այս հարցում»,- հայտարարել է Պապուաշվիլին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի