Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի անձնական իրերը կվերադարձվեն. նրա գործի քննությունը սկսվեց Երևանի քրեական դատարանում

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

Գարիկ Աբելյանի նախագահությամբ այսօր սկսվեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև գործի քննությունը: Կոչուբաևին մեղադրանք է ներկայացվել ֆեյսբուքյան գրառման համար:

Ըստ մեղադրանքի՝ նա Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Հայկ Պերճի Պռոշյանի /Մկրտիչ Սրբազան/ կալանավորման հանգամանքների կապակցությամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով կատարել է նշված քրեական վարույթով նախաքննությունն իրականացնող քննչական խմբի քննիչներին, հսկող դատախազի և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում կայացրած դատարանի մասին արատավորող և նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկության հրապարակում:

Կոչուբաևը գրառումից հետո բիրտ ուժի կիրառմամբ դիմակավորված անձանց կողմից ձերբակալվել է Շենգավիթի դատարանի հարակից տարածքից ու տարվել Քննչական կոմիտե, որտեղ նրան մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով ու դատարան տարվել կալանքի միջնորդություն, որը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին։ Նա Կոչուբաևին կալանավորել է, և միայն գործի նախաքննության ավարտին, ընտանեկան հանգամանքներով պայմանավորված, Դատախազությունը նրա նկատմամբ ընտրված կալանքը փոխել է բացակայելու արգելքով:

Այսօրվա դատական նիստին Կոչուբաևը հայտնեց, որ մեղադրական եզրակացությունը չի ստացել: Փաստաբանը նշեց, որ փոստից իրեն հայտնել են, որ նամակ ունի, բայց անձնագիր չունի՝ այն ստանալու համար: Միաժամանակ Կոչուբաևը հայտնեց, որ իրենից նախաքննության ընթացքում առգրավված իրերից և ոչ մեկն իրեղեն ապացույց չի ճանաչել և միջնորդեց դրանq վերադարձնել:

Խոսքը մեքենայի, համակարգչի հեռախոսի մասին է: Հանրային մեղադրողը չառարկեց իրերը վերադարձնելու դեմ: Դատարանը որոշեց, որ դրանք կվերադարձվեն: Նկատի ունենալով, որ Կոչուբաևը չի ստացել մեղադրական եզրակացությունը՝ դատարանը հետաձգեց նիստը:

Արաքս Մամուլյան