Թբիլիսիում կայացել է Արարատ Միրզոյան-Մակա Բոճորիշվիլի առանձնազրույցը
Քաղաքականություն
14.11.2025 | 11:45
Թբիլիսիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի առանձնազրույցը, որի օրակարգում էին ինչպես երկկողմ գործընկերության զարգացման, այնպես էլ տարածաշրջանային հարցեր:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Րոպեներ առաջ տեղեկացրել էինք, որ մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Վրաստան։