Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տերյան փողոցում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Մասնավորապես՝ Տերյան – Իսահակյան փողոցների խաչմերուկից մինչև Տերյան – Մոսկովյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»,- ասված է հաղորդագրությունում։