Ինչու են ձերբակալել Սամսոնյանին և Սաղաթելյանին․ խուլիգանությո՞ւն, թե՞ ազատ խոսք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

Այսօր վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ-ականները մտել են «Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ։ Խուզարկություն իրականացնելուց հետո նրանց տարել են Քննչական կոմիտե։ Այս մասին հայտնում են փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Արսեն Բաբայանը։

Հանցագործության վերաբերյալ հաղորդումը ներկայացրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Իմնեմնիմի»-ի նոյեմբերի 8-ի փոդքասթից հետո։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը հայտնել է, թե ինչու է դիմել իրավաահներին։

«Էն խուլիգանությունը, որ իրենք թույլ են տալիս եթերով կամ մարդկանց անձնական կյանք, ընտանիք, անկողին։ Բոլոր այն մարդիկ, որոնք նրանց կարդարացնեն, թող պատկերացնեն ես իմ հեռախոսը վերցնեմ, մտնեմ ուղիղ եթեր ու կխոսեմ իրենց սեռական կյանքից, սեռական հայհոյանքներ կհնչեցնեմ, սպառնալիքներ, որ իրենցից հաշվեհարդար եմ տեսնելու»,- ասել է Սիմոնյանը։

Բացի Սաղաթելյանի և Սամսոնյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու պահանջով իրավապահներին դիմելուց Սիմոնյանը նաև Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկի համար քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան ու փոխհատուցում է պահանջում։

Քննչական կոմիտեից քրեական վարույթի վերաբերյալ մանրամասներ չեն հայտնում։ Հայտնի է միայն, որ Սաղաթելյանն ու Սամսոնյանը ձերբակալվել են խուլիգանության գործի շրջանակներում։

«Նախաձեռնված քրեական վարութի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,- հայտնում են Քննչական կոմիտեից։

Արդյոք Ալեն Սիմոնյանի կողմից մատնանշված գործողությունները կարող են որակվել որպես խուլիգանություն։ Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց․

«Խուլիգանությունն ունի իր մեկնաբանությունը։ Դրա հիմնական հատկանիշն այն է, որ երբ անձը կատարում է մի գործողություն՝ թեկուզ այլ անձի նկատմամբ, բայց հասարակական կարգի նկատմամբ բացահայտ անթաքույց արհամահանքով»։

Արա Ղազարյանի գնահատմամբ՝ գործ ունենք վիրավորանքի հետ, իսկ վիրավորանքը Հայաստանում վաղուց ապաքրեականացված է։

«Ավելի շատ պետք է քաղաքացիաիրավական հարաբերություններով լուծվի այդ հարցը՝ հաշվի առնելով, որ խոսքը քաղաքական բանավեճի, քաղաքական գործչի մասին է։ Ես չեմ ասում, որ հայհոյանքը օրինական խոսք է, բայց քրեաիրավական արձագանքը, այն էլ՝ խուլիգանության հոդվածով, կարող է ազատ խոսքը լրջորեն վնասել»,- ասաց Ղազարյանը։

Նարեկ Սանսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց՝ ձերբակալված Սաղաթելյանին և Սամսոնյանին 24 ժամվա ընթացքում կալանքի են տանելու։

Բացի Սամսոնյանի և Սաղաթելյանի բնակարաններից խուզարկել են նաև «Անտիֆեյքի» գրասենյակը, առգրավել նրանց ամբողջ գույքն ու տեխնիկան։

Արա Ղազարյանը լրատվամիջոցի տարածքում խուզակություն իրականացնելը գույք բռնագրավելը կամ առգրավելը արդեն իսկ խնդրահարույց է համարում՝ արտահայտվելու ազատության համատեքսում։

«Լրատվամիջոցի տարածքում խուզարկություն անելը կամ գույքը բռնագավելը, առգրավելը ամբողջը խոչընդոտում է ինֆոմացիայի ազատ հոսքին»,- նշեց Ղազարյանը։ Այսինքն՝ փաստաբանի խոսքով՝ տուժում է նաև հանրությունը՝ զրկվելով ինֆորմացիա ստանալուց։

Նշենք, որ նոյեմբերի 7-ին Սամսոնյանն ու Սաղաթելյանը «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակներում շուրջ 7 ժամ հարցազրույց էին վարել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Արաքս Մամուլյան