Մհեր Գրիգորյանը և Շվեյցարիայի դեսպանը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին ու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը

Լուրեր

07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնւմ են, որ փոխվարչապետն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին:

«Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Շվեյցարիա երկկողմ համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ երկու երկրների համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի հետ համագործակցությամբ Գյումրիում Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի բացման կարևորությունը և շնորհակալություն հայտնել տարիներ շարունակ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերի համար:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին ու Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը՝ կարևորելով տարածաշրջանային կապակցվածությանն ամրապնդելու ուղղությամբ գործադրվող ջանքերը»,- ասված է հաղորդագրությունում։