ՈՒԵՖԱ-ն հաստատել է Եվրո-2028-ի ժամանակացույցը

Լուրեր

02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական, գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Բոլորը

ՈՒԵՖԱ-ն հրապարակել Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում կայանալիք 2028թ․ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակացույցը։

Եվրո-2028-ը А խմբի խաղով կմեկնարկի 2028թ․ հունիսի 9-ին Ուելսի մայրաքաղաք Կարդիֆի Ազգային ստադիոնում։

Առաջնության 9 ստադիոններից 8-ը՝ բացառությամբ Լոնդոնի «Ուեմբլիի», կընդունեն 1/8 եզրափակիչի հանդիպումները, իսկ քառորդ եզրափակիչի խաղերը կկայանան «Դուբլին Արենայում» (Իռլանդիա), Գլազգոյի «Հեմփդեն Պարկում» (Շոտլանդիա), Կարդիֆի Ազգային ստադիոնում (Ուելս) և Լոնդոնի «Ուեմբլիում» (Անգլիա)։

«Ուեմբլին» կընդունի նաև կիսաեզրափակիչներն (հուլիսի 4 և հուլիսի 5) ու եզրափակիչը (հուլիսի 9)։

Եվրոպայի 18-րդ առաջնության եզրափակիչ փուլին կմասնակցի 24 հավաքական։ Սպասվում էր, որ Եվրո-2028-ը լինելու է 32 մասնակցով առաջին Եվրոպայի առաջնությունը, սակայն ավելի ուշ ՈՒԵՖԱ-ն հրաժարվեց այդ գաղափարից։