Մոլդովայի օդանավակայանում մոտ 40 ադրբեջանցի ուսանողների թույլ չեն տվել երկիր մուտք գործել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բաքվից Ուկրաինա մեկնած մի խումբ ադրբեջանցի ուսանողներ ձերբակալվել են Մոլդովայի օդանավակայանում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ  շուրջ 40 ադրբեջանցի ուսանողներ, որոնց թույլ չեն տվել Մոլդովա մուտք գործել, կհայրենադարձվեն։ Քիշնևում Ադրբեջանի դեսպանատունը տեղյակ է իրավիճակին, երիտասարդներին տրամադրվել է անհրաժեշտ աջակցությունը։

«Մոլդովական կողմը թույլ չի տվել Ուկրաինայում սովորելու մեկնող ադրբեջանցի ուսանողներին մուտք գործել՝ համալսարան ընդունվելու համար ոչ պատշաճ լրացված փաստաթղթերի պատճառով։ Ուսանողները կվերադարձվեն Ադրբեջան»,- ասել է նա։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ այդ ուսանողներն ուկրաինական համալսարաններ չեն ուղարկվել պետության կողմից, այլ ընդունվել են մասնավոր ընկերությունների միջոցով, որոնք արտասահմանում կրթություն են գովազդում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի