Ուկրաինայում անհապաղ հրադադար է անհրաժեշտ․ G7-ի ԱԳ նախարարների հայտարարությունը

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

G7-ի (Մեծ յոթնյակ) երկրների արտգործնախարարները Կանադայում կայացած հանդիպման ժամանակ կոչ են արել  անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք ընդգծել ենք անհապաղ հրադադարի անհրաժեշտության մասին։ Բանակցային գործընթացի մեկնարկային կետը պետք է լինի շփման ներկայիս գիծը»,- ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ։

«Մեծ յոթնյակի» արտգործնախարարները քննարկել են նաև Արևմուտքում Ռուսաստանի սառեցված ակտիվների հնարավոր օգտագործման հարցը՝ Ուկրաինային օգնելու և Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու համար։

«Մենք նշել ենք, որ քննարկումները կշարունակվեն ֆինանսավորման հնարավոր տարբերակների լայն շրջանակի վերաբերյալ։ Մասնավորապես, քննարկվում է մեր երկրներում Ռուսաստանի սառեցված ակտիվների հետագա օգտագործումը»,- ասվում է հայտարարությունում։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, որը հրավիրված էր բանակցություններին, ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ G7-ը պետք է մեծացնի ճնշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ միաժամանակ ամրապնդելով Ուկրաինայի պատերազմական կարողությունները։

«Պուտինը դեռևս պատրանք ունի, որ կարող է հաղթել։ Իրականում նա կորցրել է մեկ միլիոնից ավելի զինվոր և չի հասել որևէ ռազմավարական նպատակի։ Մենք պետք է այս պատերազմի շարունակման արժեքը դարձնենք անտանելի և վտանգավոր անձամբ Պուտինի և նրա ռեժիմի համար»,- ասել է Սիբիհան։

Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդն իր հերթին այսօր հայտարարել է նոր պատժամիջոցների մասին այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք, ըստ Կանադայի, օգտագործվում են Ուկրաինայի վրա կիբերհարձակումներ իրականացնելու համար։ Նավերը, որոնք Ռուսաստանի, այսպես կոչված, ստվերային նավատորմի մաս են կազմում և, ենթադրաբար, օգտագործվում են ռուսական նավթը տեղափոխելու համար՝ ի հեճուկս համաշխարհային պատժամիջոցների, նույնպես թիրախավորվել են։

«Կանադան կշարունակի ապահովել, որ Ռուսաստանի գործողություններն անպատիժ չմնան»,- լրագրողներին ասել է Անանդը։

Մեծ Բրիտանիան էլ հայտարարել է 13 միլիոն ֆունտ սթերլինգի (17,1 միլիոն դոլար) չափով ֆինանսավորման մասին՝ Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վերականգնմանը նպաստելու համար, որը վերջին օրերին ենթարկվել է Ռուսաստանի զանգվածային հարձակումների։

G7-ի համատեղ հայտարարության մեջ նաև դատապարտվել է Սուդանում բռնության աճը՝ նշելով, որ աֆրիկյան երկրի բանակի և արագ աջակցության ուժերի (RSF) միջև հակամարտությունը հանգեցրել է «աշխարհի ամենամեծ մարդասիրական ճգնաժամի»։ 2023 թվականի ապրիլից ի վեր Սուդանի բանակի և RSF-ի միջև պատերազմը խլել է տասնյակ հազարավոր կյանքեր և տեղահանել գրեթե 12 միլիոն մարդու։

G7-ի հանդիպումը տեղի է ունեցել Արևմտյան Դարֆուրում բանակի վերջին հենակետը՝ Էլ-Ֆաշերը գրավելուց երկու շաբաթ անց։ Այդ ժամանակից ի վեր զանգվածային սպանությունների մասին հաղորդագրություններ են հայտնվել։ G7-ը կոչ է արել երկու կողմերին «թուլացնել լարվածությունը, պարտավորվել անհապաղ և մշտական ​​​​հրադադարի, ինչպես նաև ապահովել մարդասիրական օգնության արագ և անարգել անցումը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի