Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների 6-րդ եռակողմ հանդիպումը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի Արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի, Ջավադ Զարիֆի և Էլմար Մամեդյարովի 6-րդ եռակողմ հանդիպումը: Հանդիպմանը հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն ելույթի ժամանակ կարևորել է էներգետիկ ոլորտում 3 երկրների համագործակցության՝ նշելով, որ դա օգտակար է ոչ միայն իրենց, այլ տարածաշրջանի այլ երկրների տնտեսական զարգացման համար. փոխանցում է ermenihaber-ը:

«Այսօր քննարկեցինք նաև էներգետիկ բնագավառի համագործակցությունը: Քննարկեցինք նաև այնպիսի նախագծեր ինչպիսիք են բեռնափոխադրումները, հաղորդակցությունը, երկաթուղային նախագծերը: Ե՛վ Ադրբեջանը, և՛ Իրանը մեզ համար էներգիայի աղբյուր են: Նրանցից նավթ ու գազ ենք գնում: «ՏԱՆԱՊ»-ի բացումից հետո նախագահները բացեցին «Star» նավթամշակման գործարանը: Շարունակելու ենք նման նախագծերի կյանքի կոչումը»,- ասել է Չավուշօղլուն:

Եռակողմ առևտրի մասին խոսելիս Չավուշօղլուն ասել է, որ նպատակ ունեն այս բնագավառում եղած մեծ ներուժը իրացնել «3 երկրների բնակչությունը միասին կազմում է 170 մլն, սակայն ընդհանուր առևտուրը 10.650 մլրդ դոլար է: Միայն Իրանի հետ նպատակ ունեք առևտրաշրջանառության ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի: Ադրբեջանի հետ այս պահին շրջանառությունը հասնում է 1.4 մլրդի: Առաջին փուլում նախատեսում ենք այն հասցնել 5 մլրդի, ապա՝ մինչև 10 մլրդ:

Քննարկել ենք նաև ԱՄՆ-ի միակողմանի որոշումների հնարավոր հետևանքներ: Խոսել ենք նաև այն մասին, թե այդ որոշումների դեմ ինչ համատեղ քայլեր ենք կատարելու ու ինչպես ենք աջակվելու եղբայրական Իրանին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը:

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն էլ անդրադառնալով տարածաշրջանային հակամարտություններին ասել է. «Հուսանք, որ Սիրիայի, Պաղեստինի, Յեմենի ժողովրդի և տարածաշրջանային այլ հարցերը փոխադարձ համաձայնության գալով կլուծվեն: Ղարաբաղի հարցի լուծումն էլ պետք է խարսխված լինի միջազգային խաղաղության վրա: Միջուկային համաձայնագրի բանակցություններիում Իրանին ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում Թուրքիային: ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը համաձայնագրից քննադատելու համար շնորհակալություն ենք հայտնում»:

Զարիֆը նշել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ցանկանում են ընդլայնել համագործակցությունը գիտության ու տեխնոլոգիաների բագավառում: Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ երկրները պայամանավորվել են ազգային արժույթներով առևտուր անելու վերաբերյալ: