Ուկրաինան դադարեցրել է Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունները

Լուրեր

02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:14
ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորին կալանավորելու պահանջով ակցիա ԱԱԾ շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
Բոլորը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անցկացվող խաղաղության բանակցությունները դադարեցվել են առաջընթացի բացակայության պատճառով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Սերգեյ Կիսլիցյան The Times-ին տված հարցազրույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ 2025 թվականի ամռանից ի վեր Կիևը փորձում է համոզել իր միջազգային գործընկերներին ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ անձնական հանդիպման հասնելու համար։

«Բռնապետության պայմաններում անհնար է արդյունավետ քննարկումներ անցկացնել բռնապետին ներկայացնող բանակցային թիմերի հետ։ Նրանք ունեն շատ կոշտ մանդատ և պետք է պաշտպանեն իրենց հանձնարարված դիրքորոշումը»,- ասել է Կիսլիցյան՝ խոսելով Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև հանդիպումները։

Ստամբուլի բանակցությունները տեղի են ունեցել երեք փուլով՝ մայիս, հունիս և հուլիս ամիսներին։ Ուկրաինան պնդել է անվերապահ հրադադարի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների դադարեցման հարցում։ Ռուսաստանի պատվիրակությունը, որը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, մերժել է հրադադարը և պահանջել, որ Ռուսաստանը ճանաչի բռնակցված տարածքները և սահմանափակի Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը։

Կիսլիցայի հարցազրույցի հրապարակումից հետո ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Կրեմլը պատրաստ է վերսկսել բանակցությունները Թուրքիայում:

«Թուրքիայի ներկայացուցիչները բազմիցս կոչ են արել վերսկսել դրանք: Ռուսական թիմը պատրաստ է. գնդակն Ուկրաինայի դաշտում է»,-  ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրորդ դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Պոլիշչուկը։

Ըստ նրա՝ նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել «կարևոր համաձայնություններ մարդասիրական ոլորտում»՝ գերիների լայնածավալ փոխանակման, զոհերի մարմինների հայրենադարձման և քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ։

Պոլիշչուկը նշել է, որ Ուկրաինան չի արձագանքել Ռուսաստանի առաջարկին՝ ստեղծել «Ստամբուլի գործընթացի երեք աշխատանքային խմբեր»։

Ի պատասխան՝ Կիսլիցյան հայտարարել է, որ Մոսկվայի նախաձեռնությունը հավասարազոր է ձևական գործողությունների. ռուսներն առաջարկել են ստեղծել «WhatsApp խմբեր» և նմանատիպ ալիքներ՝ խուսափելով հարցերի էական քննարկումից։ Ուկրաինացի դիվանագետի խոսքով՝ Մոսկվան այդպիսով փորձում էր ԱՄՆ-ին ցույց տալ բանակցություններում թվացյալ առաջընթաց և խուսափել նոր պատժամիջոցներից։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես արձագանքել է Կիսլիցայի հայտարարություններին։

«Սա խոստովանություն է այն մասին, որ Զելենսկիի ռեժիմը չի պատրաստվում խաղաղության որևէ անկեղծ ձգտում  ցուցաբերել»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի