Արման Խոջոյանը և Սլովենիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման ուղիները

Լուրեր

31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 12-ին հանդիպել է Սլովենիայի դեսպան Մատեյա Պրևոլշեկին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սլովենիայի միջև տնտեսական համագործակցության խորացման, ներդրումային միջավայրի բարելավման և առևտրաշրջանառության աճի հնարավորությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով դեղագործության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները։

Արման Խոջոյանը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ներդրումային քաղաքականության հայեցակարգը, Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը, ինչպես նաև ներդրումների ներգրավման տեսանկյունից գրավիչ ոլորտները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել սլովենական կողմին տրամադրել Հայաստանի տնտեսական հեռանկարները փաստաթուղթը և երկու երկրների գործարար համայնքների միջև կազմակերպել հանդիպումներ և համաժողովներ։

Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացմանը այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են՝ դեղագործությունը, շինարարությունը և գյուղատնտեսությունը։ Սլովենական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել զարգացնել ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես՝ «Հայկական բրենդիի» արտահանումը խթանելու և սլովենական շուկայում շուկայահանելու հնարավորությունները։

Երկուստեք կարևորվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ Հռչակագիրը, որով նշանավորում է տարածաշրջանում խաղաղության հաստատումը։ Ընդգծվել է, որ տրանսպորտային կապուղիների ամբողջական ապաշրջափակումը՝ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների հարգմամբ, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP նախագծի իրագործումը խթան կհանդիսանան տնտեսական աճի և կայունության համար»,- ասված է հաղորդագրությունում։