«Լիվերպուլի» ֆուտբոլիստ․ Բարդ է խաղալ Հայաստանի հավաքականի պես թիմերի դեմ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Հունգարիայի հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Միլոշ Կերկեզը ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի մասին։

«Կարծում եմ՝ Հայաստանի հավաքականը լավ թիմ է, պայքարող։ Միշտ բարդ է խաղալ այդպիսի թիմերի դեմ։ Հիանալի է, որ առաջին խաղը բաց թողած Վարգան ու Շալային կկարողանան մասնակցել առաջիկա հանդիպմանը։ Նրանք կուժեղացնեն մեր խաղն առջևի գծում։

Այստեղ ենք եկել 3 միավորի հետևից։ Հավաքականում բոլորն ունեն լավ տրամադրություն։ Մենք մեկ ընտանիքի պես ենք, և պետք է դա ցուցադրենք խաղադաշտում։

«Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում պարտվելուց հետո ես տխուր էի, սակայն դա անցյալում է։ Ես ուրախ եմ, որ հիմա այստեղ եմ և կենտրոնացած եմ Հունգարիայի հավաքականի վրա»,- ասել է 22-ամյա ֆուտբոլիստը։

Հայաստան – Հունգարիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 21։00-ին։ Այդ խաղից 3 օր անց Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Պորտուի «Դրագաու» ստադիոնում վերջին տուրի խաղը կանցկացնի Պորտուգալիայի հավաքականի հետ։

Հիշեցնենք, որ չորրորդ տուրից հետո ընտրական F խմբի առաջատարը Պորտուգալիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր։ Հունգարիան վաստակել է 5, Իռլանդիան՝ 4, իսկ խմբի հետնապահ Հայաստանը՝ 3 միավոր։