«Սի Փի Էս Էներջի Գրուպ»-ն՝ ընդդեմ տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և հարևան բնակիչների․ գործը դատարանում է

Լուրեր

02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Բոլորը

«Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերությունը մաստեր-կլաս է ցուցադրում՝ ինչպես շրջանցել պետական մարմինների արգելանքն ու շարունակել ապօրինի գործունեություն ծավալել՝ վտանգելով հարևան շենքերի բնակիչների կյանքը։

Ընկերությունը հերթական հայցն է ներկայացրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱՏՄ)  դեմ (ՎԴ/9414/05/25)՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել տեսչականի որոշումը՝ Երևանի Աղբյուր Սերոբ 52/7 հասցեում գործող (փաստացի գտնվում է Սարալանջի փողոցի վրա) բենզալցակայանի շահագործումն ամբողջությամբ դադարեցնելու մասին (թիվ Հ/336-2025-Դ/06-Ա): Ընկերությունն իր հայցը հիմնավորելու համար նշել է, թե «որոշմամբ արձանագրված խախտումները վերացված» են։ Դատավորը Տիգրան Սանթրոսյանն է, որը մասնակի բավարարել է հայցվորի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ՝ արգելելով ՔՏՀԱ տեսչական մարմնին կատարել որևէ գործողություն, ուղղված բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելուն։ Միջնորդության հիմնավորման համար հայցվորը ներկայացրել է փաստարկ, թե բենզալցակայանի գործունեության դադարեցման դեպքում ընկերությունը կզրկվի էական շահույթից՝ ամսական մոտ 5-7.5 մլն դրամ։ Դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 13-ին։

Ավելի վաղ Factor TV-ն գրել էր, որ 2025 թվականի հունիսի սկզբին «CPS-ի բենզալցակայանում պոկել են կապարակնիքները և շարունակում են բենզին վաճառել՝ անտեսելով արգելքը»։

Տեսչական մարմինն արձանագրել է, որ բենզալցակայանը խախտում է անվտանգության նորմերը, և որոշում կայացրել դադարեցնելու դրա շահագործումը։ Որոշումն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, որի աշխատակիցներն էլ կապարականքել են CPS-ի բենզալցակայանը։ Սակայն նրանց հեռանալուց հետո ընկերությունը կապարակնիքները պոկել է և շարունակել բենզին վաճառել, ապա դիմել դատարան՝ բողոքարկելով ՔՏՀԱՏՄ-ի որոշումը։ Ընկերությունը պնդում է, թե վերացրել է տեսչականի արձանագրած խախտումները։

Նկատենք, որ տեսչական մարմինը 2022 թվականին ևս համանման որոշում էր ընդունել՝ դադարեցնել այս բենզալցակայանի գործունեությունը։ CPS-ը հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան, և այդ ժամանակ ՎԴ դատավոր Գևորգ Սոսյանը գտել էր, թե բենզալցակայանը հրդեհավտանգ չէ ու անվավեր ճանաչել ՔՏՀԱՏՄ-ի որոշումը (ՎԴ/6992/05/22)։ Ներկայում Սոսյանը վարչական վերաքննիչ դատարանի դատավոր է և կրկին ներգրավված է այս գործում՝ հայցի ապահովում չկիրառելու մասին որոշման բողոքարկումը մակագրվել է նրան։

Գործում որպես երրորդ անձ ներգրավված է Էդգար Կարապետյանը։ Նա ևս հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել՝ հիմնավորելով, որ բենզալցակայանի տեղում, համաձայն Երևանի քաղաքապետարանից ստացված փաստաթղթերի, արդեն 13 տարի է՝ պետք է գործեր առևտրի սրահ, այսինքն՝ ընկերության «շահույթը ստացվում է բացառապես ապօրինի գործունեությունից»:

Ուշագրավ է, որ «Սի Փի Էս Էներջի Գրուպ»-ն այս տարվա ապրիլին դատարան էր դիմել նաև ընդդեմ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի՝ խնդրելով վերջինիս պարտավորեցնել Աղբյուր Սերոբի 52/7 հասցեում գործող լցակայանում հեղուկ վառելիքի վաճառքի համար թույլտվություն տրամադրել իրեն (ՎԴ/4761/05/25): Հոկտեմբերի 16-ի որոշմամբ դատարանը մերժել է ընկերության պահանջը՝ հիմք ընդունելով, որ որպես բենզալցակայան ծառայող շինությունը գործող օրենսդրությամբ չի համապատասխանում տվյալ գործունեությամբ զբաղվելու համար նախատեսված պահանջներին:

Ստացվում է՝ «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ՍՊԸ-ն Աղբյուր Սերոբի 52/7 հասցեում շարունակում է բենզին վաճառել՝ առանց թույլտվության։

Հիշեցնենք, որ Factor TV-ի  «Վտանգավոր և անօրինական. Երևանում 63 բենզալցակայան գործում է առանց թույլտվության» փաստաքննությունը բացահայտել էր մայրաքաղաքում գործող տարբեր ընկերությունների պատկանող առնվազն 63 բենզալցակայան, այդ թվում՝ Աղբյուր Սերոբի 52/7 հասցեում գտնվողը, որոնք, փաստորեն, գործում են ապօրինի։ Այս հրապարակումից հետո Factor TV-ին դիմել էր CPS-ի սեփականատեր Աշոտ Սալազարյանը՝ պահանջելով հրապարակել նաև ընկերության դիրքորոշումը։

Հիշեցնենք, հետաքննության պատրաստման ընթացքում մենք և՛ հարցում էինք ուղարկել ընկերությանը, և՛ հեռախոսով էինք դիմել՝ խնդրելով մեկնաբանություն տալ, սակայն այդ ժամանակ որևէ պատասխան չէինք ստացել։  Factor TV-ն պարոն Սալազարյանին հրավիրել է հարցազրույցի, սակայն նա մինչ օրս չի ընդունել հրավերը։

Ընդգծենք՝ թե՛ 2022-ին, թե՛ 2025-ին տեսչական մարմնի որոշումներում CPS-ի թույլ տված խախտումների շարքում էական է մեկը՝ դրա վառելիքի պահեստավորման տարաների և հարակից բնակելի շենքերի միջև առկա տարածությունը չի համապատասխանում քաղաքաշինության նորմերին, այսինքն՝  25 մ-ից պակաս է։

Ստացվում է՝ այս խախտումը վերացնելու համար կա 1 ճանապարհ՝ ապամոնտաժել կա՛մ բենզալցակայանը, կա՛մ Աղբյուր Սերոբի 52 շենքը և հարակից բնակելի տները։

Թե ի՞նչ որոշում կկայացնի ՀՀ դատարանը, հայտնի կդառնա մոտ ապագայում։

 

Գայանե Խաչատրյան