Լոնդոնից զանգ Մոսկվա․ Բրիտանիայի վարչապետի խորհրդականը Պուտինի հետ կապ հաստատելու անհաջող փորձ է արել

Լուրեր

31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը փորձել է կապ հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ Փաուելն այս տարեսկզբին զանգահարել է Պուտինի արտաքին քաղաքականության  հարցերով օգնական Յուրի Ուշակովին: FT-ի աղբյուրները պարզաբանել են, որ Կրեմլի հետ կապ հաստատելու փորձի պատճառը Լոնդոնի մտահոգություններն էին՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման հետ։ Մեծ Բրիտանիան վախենում էր, որ Վաշինգտոնի քաղաքականությունը չի համապատասխանի եվրոպական երկրների շահերին:

Սակայն, ըստ FT-ի աղբյուրների, որ Փաուելի և Ուշակովի հեռախոսազրույցը միակն է եղել, բրիտանացի պաշտոնյան չի կարողացել Պուտինի մերձավոր շրջապատի հետ հաղորդակցության նոր ուղի բացել։ Աղբյուրներից մեկը նշել է, որ զրույցնը«այդքան էլ լավ չի անցել»։

Եվրոպացի պաշտոնյան ասել է, որ Փաուելի զանգը Մեծ Բրիտանիայի անկախ նախաձեռնությունն էր, որն աջակցություն է ստացել որոշ եվրոպական մայրաքաղաքների կողմից։ Բրիտանական կառավարությունը հաստատել է, որ Փաուելը փորձում էր ստեղծել հաղորդակցության ոչ պաշտոնական ուղի։

Կրեմլը նույնպես հաստատել է Լոնդոնի հետ շփումը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երկխոսությունը շարունակություն չի ստացել։ Փաստն այն է, որ այս շփման ընթացքում մյուս կողմը ցանկանում էր քննարկել եվրոպական դիրքորոշումը։ Իսկ մեր դիրքորոշումը լսելու մտադրությունն ու ցանկությունը բացակայում էին։ Իհարկե, հաշվի առնելով կարծիքներ փոխանակելու անհնարինությունը, երկխոսությունը զարգացում չի արձանագրել»,- ասել է Պեսկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի