ՌԴ ԱՀԾ հաղորդումները երբեք անհիմն չեն լինում․Պեսկովը՝ ՀՀ-ի կողմից ռուսական հացահատիկից, իբր, հրաժարվելու մասին

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հաղորդագրությունները երբեք անհիմն չեն լինում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՀԾ-ի հայտարարությունը, թե  Երևանը, իբր, մտադիր է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ ուկրաինական հացահատիկի օգտին։

«ԱՀԾ-ի  հաղորդագրությունները երբեք անհիմն չեն լինում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակը։

Նա նաև նշել է, թե Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ համագործակցության օրակարգում կան բազմաթիվ հարցեր։

«Դուք գիտեք, որ տեղի են ունենում հաճախակի շփումներ ամենաբարձր մակարդակով։ Մենք երկկողմ համագործակցության օրակարգում ունենք բազմաթիվ հարցեր։ Հուսով ենք, որ այս համագործակցությունը կշարունակվի»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ՌԴ ԱՀԾ-ն հայտարարել էր, թե, իբր, քաղաքական պատճառներով Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ Եվրամիության հաշվին ֆինանսավորվող ավելի թանկ ուկրաինական հացահատիկի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա որակել է «բացարձակ անհեթեթություն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի​