Մասնակցել, թե չմասնակցել․ ՀԱԿ-ում դեռ չունեն վերջնական որոշում
Քաղաքականություն
30.10.2018 | 20:12«Դեռևս քննարկումների փուլում ենք, վերջնական որոշում չկա»,- Factor.am-ի հարցին՝ արդյոք ՀԱԿ-ը կմասնացկի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, պատասխանեց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Իսկ քննարկում են արդյոք դաշինքով մասնակցելու տարբերակը, այս հարցին ի պատասխան Մանուկյանն ասաց, որ այն, ինչ քննարկում են՝ հրապարկման ենթակա չէ, և քանի դեռ չունեն վերջնական որոշում, ոչինչ հայտարարել չեն կարող։