Արփինե Սարգսյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է վիզաների ազատականացման գործընթացը
Քաղաքականություն
11.11.2025 | 17:30
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Հայաստանում ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների հետ աշխատանքային ճաշի ընթացքում քննարկել է վիզաների ազատականացման գործընթացն ու Գործողությունների ծրագիրը․ հայտնում են ՆԳՆ-ից։
«Արփինե Սարգսյանը մանրամասն ներկայացրել է Գործողությունների ծրագրի մաս կազմող ընթացիկ բարեփոխումները և պատասխանել դեսպանների հարցերին»,- ասված է հաղորդագրությունում։