Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետին մինչև 2352 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում

Լուրեր

06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որը պաշտոնանկ է արվել և ձերբակալվել այս տարեսկզբին, սպառնում է մինչև 2352 տարվա ազատազրկում՝ կոռուպցիայի լայնածավալ գործով, որը ներառում է ենթադրյալ խարդախություն, կաշառակերություն և կազմակերպված հանցագործություն, գրում է Turkiye today-ը։

Ստամբուլի գլխավոր դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ կազմակերպված հանցագործությունների հետաքննության բյուրոյի կողմից մեղադրական եզրակացություն է պատրաստվել «Իմամօղլուի գլխավորած հանցավոր կազմակերպության» հետաքննության շրջանակում։

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջատար ընդդիմադիր գործիչ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենալուրջ մրցակից համարվող Իմամօղլուն մարտին բանտարկվել է ևս 105 անձանց հետ միասին՝ լայնածավալ հետաքննության շրջանակում։ Նա հերքում է բոլոր մեղադրանքները։

Գլխավոր դատախազ Ակին Գյուրլեքը լրագրողներին հայտնել է, որ հետաքննությունն ավարտվել է, դատախազները կազմել են 3900 էջանոց մեղադրական եզրակացություն, որում ներկայացված են 143 առանձին քրեական արարքներ, որոնց մեջ ներգրավված են 402 կասկածյալներ։

«Մենք շատ ինտենսիվ աշխատել ենք։ Ընդհանուր առմամբ՝ 3900 էջ։ Մենք մեղադրանք կներկայացնենք 402 կասկածյալի դեմ։ Կան 143 տարբեր գործողություններ։ Էքրեմ Իմամօղլուն կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարն է»,- ասել է Գյուրլեքը։

Ըստ նրա՝ ապացույցների մեջ ներառվել են նաև Իմամօղլուի քաղաքական դաշնակից Բեյլիքդուզուի քաղաքապետ Մեհմեթ Մուրատ Ջալիքի WhatsApp-ի հաղորդագրությունները: Որոշները, ենթադրաբար, պարունակում են խոստովանություններ։

Դատախազները պնդում են, որ հանցագործությունները տևել են մեկ տասնամյակ, որոնց արդյունքում հանրությանը հասցված վնասը կազմել է 160 միլիարդ  լիրա (3,79 միլիարդ դոլար) և 24 միլիոն դոլար։ Իշխանությունները հայտարարել են, որ նույնականացրել են 95 անշարժ գույք, որոնք, ենթադրաբար, կապված են գործի հետ, չնայած արժեքները հիմնված չեն շուկայական ներկայիս գնահատականների վրա։

Մեղադրական եզրակացությունը Իմամօղլուի համար նախատեսում է 828-ից մինչև 2352 տարվա ազատազրկում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի