Դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժվել է․ դատավորը հրաժարականի դիմում է ներկայացրել

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը։ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը որոշումը հրապարակելիս պարզաբանեց․ դատավորը հրաժարականի դիմում է ներկայացրել, և նրա լիազորությունները դադարել են։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ դատավորը դիմումը ներկայացրել էր իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԲԴԽ որոշման հրապարակումից առաջ, ամենայն հավանականությամբ, չցանկանալով հնարավոր պատասխանատվության ենթարկվել ու կագապահական տույժի միջոցով ազատվել դատավորի պաշտոնից։

Խնդիրն այն է, որ Սաֆարյանն ամիսներ առաջ մեկ այլ կարգապահական գործով «խիստ նկատողություն» տույժի է ենթարկվել, որը դեռևս չի մարվել։ Չմարված «խիստ նկատողություն» կարգապահական տույժ ունենալու դեպքում ցանկացած, նույնիսկ ամենամեղմ կարգապահական տույժը, ըստ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, հանգեցնում է դատավորի լիազորությունների դադարեցման։

Այսինքն՝ ԲԴԽ-ի կողմից դատավորի նկատմամբ ցանկացած տույժի կիրառումն ինքնին հանգեցնելու էր նրա լիազորությունների դադարեցման։

ԲԴԽ որոշումը՝ այստեղ։

Արաքս Մամուլյան