Փաշինյանը և «Նյուզ Մաքս»-ի ղեկավարը քննարկել են հայ-ամերիկյան մեդիա համագործակցությունը

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան «Նյուզ Մաքս» մեդիա հոլդինգի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Քրիստոֆեր Ռուդիին։ Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի մեդիա ոլորտի համագործակցության խորացման, տեղեկատվական ներկայության ընդլայնման և ապատեղեկատվության դեմ պայքարի հարցեր։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Վարչապետը ողջունել է վերջին շրջանում «Նյուզ Մաքս»-ի կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճը և կարևորել հայաստանյան և ամերիկյան ԶԼՄ–ների միջև համագործակցության զարգացմանը միտված նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ դա նոր հնարավորություն է երկու երկրների միջև փոխադարձ ընկալման ու փոխվստահության խորացման համար։ Հանդիպման համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները ներկայումս գտնվում են բարձր մակարդակի վրա և հիմնված են ժողովրդավարության, մարդու իրավունքների, խաղաղության և անվտանգության համընդհանուր արժեքների վրա։

Քրիստոֆեր Ռուդին շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար՝ ընդգծելով, որ «Նյուզ Մաքս»-ը հետաքրքրված է Հայաստանի քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային գործընթացների լուսաբանմամբ։ Նա նշել է, որ մեդիա հոլդինգը կարևորում է Հայաստանի Կառավարության խաղաղության ու կայունության միտված քայլերը և պատրաստակամ է տեղեկատվական ոլորտում արդյունավետ համագործակցության։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային տեղեկատվական միջավայրում Հայաստանի ներկայության ընդլայնման, պետական հաղորդակցության արդյունավետության բարձրացման և ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության հնարավորություններին»,- ասված է հաղորդագրությունում։