«Հայաքվե»-ն չի պահպանում քաղաքական չեզոքությունը,  իրականացնում է ակտիվ քարոզչություն ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության․ «Ականատես» 

Լուրեր

11.09.2026 | 19:54
94 տարեկանում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը` եղբոր` Հարալդ թագավորի հուղարկավորությունից 2 օր անց
11.09.2026 | 19:45
Եթե Ռուսաստանը թանկացնի գազը, ի՞նչ կարող է թանկացնել Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:37
Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
11.09.2026 | 19:30
Պուտինն ու Փաշինյանը չեն շտապում խզել հարաբերությունները. Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:23
Հայտնի է Tour of Armenia-ի երկրորդ փուլի հաղթողը
11.09.2026 | 19:15
ՀՀ-ն կարող է ՌԴ-ի բազայի մնալու վարձավճարը բարձրացնել, եթե գազը թանկանա․ դա մեր միակ գործիքակազմը չէ․ Վիլեն Գաբրիելյան
11.09.2026 | 19:07
Տավուշում «ԶԻԼ»-ով փայտանյութ տեղափոխող վարորդը, նկատելով էկոպարեկներին, սկսել է բեռնաթափել այն. դեպքի հանգամանքները պարզվում են
11.09.2026 | 18:55
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր
11.09.2026 | 18:43
ԱԺ խորհուրդը հաստատել է սեպտեմբերի 14-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
11.09.2026 | 18:30
Միրզոյանն ընդունել է Պակիստանի՝ ՀՀ-ում նշանակված առաջին դեսպանին
11.09.2026 | 18:19
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
11.09.2026 | 18:10
Փաշինյանը մեր տարածքներն է ճանաչում ապօրինի գույք, հեսա կնվիրի հարևան պետությանը. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 18:01
Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-26-ին հրաժարական կտա Սերբիայի նախագահի պաշտոնից
11.09.2026 | 17:50
Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտում 28 հազար մարդ է բնակվում
11.09.2026 | 17:40
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի «Ազոտ» քիմիական գործարանի վրա
Բոլորը

«Ականատես» դիտորդական առաքելության հայտարարություն Է տարածել, որով տեղեկացնում է, որ արձանագրվել է՝ «Հայաքվե» դիտորդական առաքելությունը հավատարմագրումից հետո չի պահպանում քաղաքական չեզոքության սկզբունքը և նախընտրական ժամանակահատվածում իրականացնում է ակտիվ քարոզչություն՝ հիմնականում ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։ Քարոզչական բնույթի հաղորդագրությունները և տեսանյութերը տարածվում են «Հայաքվե» նախաձեռնության սոցիալական մեդիա հարթակներում (Facebook, Telegram), որոնք ունեն մեծ լսարան։

Հայտարարությունը՝ ստորև․

«Հոկտեմբերի 27-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է «Հայաքվե» դիտորդական առաքելությանը, որը նոյեմբերի 9-ի դրությամբ ունի հավատարմագրված 78 դիտորդ (շուրջ 5 անգամ ավելի, քան մյուս դիտորդական առաքելությունները միասին)։

Դիտորդական առաքելությունը ներառում է «Արարատյան սերունդ» և «Երիտասարդական ակումբների դաշնություն» հասարակական կազմակերպություններին։

Արձանագրվել է, որ «Հայաքվե» դիտորդական առաքելությունը հավատարմագրումից հետո չի պահպանում քաղաքական չեզոքության սկզբունքը և նախընտրական ժամանակահատվածում իրականացնում է ակտիվ քարոզչություն՝ հիմնականում ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։ Քարոզչական բնույթի հաղորդագրությունները և տեսանյութերը տարածվում են «Հայաքվե» նախաձեռնության սոցիալական մեդիա հարթակներում (Facebook, Telegram), որոնք ունեն մեծ լսարան։

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը կոպտորեն խախտում է ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնները։ Ընտրական օրենգրքի 30-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն ՀՀ այն հասարակական կազմակերպությունները, որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին։ Օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ կետը պարտավորեցնում է դիտորդներին լինել անկողմնակալ, չեզոք, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել իշխանության կամ ընդդիմության, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ կապված որևէ հարցի նկատմամբ: Նշված կանոնների խախտման դեպքում, ըստ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 4․1 կետի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է ուժը կորցրած ճանաչել դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության հավատարմագրումը։

Հիշեցնենք, որ այս դիտորդական խումբը ակտիվ հակաքարոզչություն է արել նաև գարնանը կայացած Գյումրու ավագանու ընտրություններում, ինչը, սակայն փաստորեն, չի կանխել տվյալ դիտորդական առաքելության կրկին հավատարմագրումը Վաղարշապատի ընտրություններում։

Պահանջում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից անհապաղ ուսումնասիրել «Հայաքվե» դիտորդական առաքելության վարքագիծը և իրականացնել ՀՀ ընտրական օրենսգրքով ԿԸՀ-ին վերապահված գործառույթները՝ ընտրական գործընթացների օրինականությունը ապահովելու հարցում»։