Սպերցյանը գոլ խփեց Հայաստանի հավաքականին միանալուց առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կազմում գոլի հեղինակ է դարձել ազգային թիմին միանալուց առաջ։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում կրասնոդարցիները 1։1 հաշվով են ավարտել Կալինինգրադի «Բալթիկայի» դեմ արտագնա հանդիպումը։ Էդուարդ Սպերցյանը գլխի հարվածով խաղի հաշիվը բացել է երրորդ րոպեին։ 63-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագը ստացել է դեղին քարտ, իսկ 79-րդ րոպեին փոխարինվել է։

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 25-ամյա կիսապաշտպանը 15 խաղում խփել է 6 գոլ ու կատարել 11 գոլային փոխանցում։ «Կրասնոդարը» 33 միավորով առաջատարն է, նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի ԲԿՄԱ-ն։ Լավագույն եռյակը եզրափակող Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հավաքել է 30 միավոր։

Առաջիկայում Էդուարդ Սպերցյանը կմիանա Հայաստանի հավաքականին, որը պատրաստվում է Հունգարիայի և Պորտուգալիայի թիմերի դեմ ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի F խմբի հանդիպումներին։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի հունգարացիներին, իսկ 3 օր անց Պորտուի «Դրագաու» ստադիոնում վերջին տուրի խաղը կանցկացնի Պորտուգալիայի հավաքականի հետ։ Չորրորդ տուրից հետո ընտրական F խմբի առաջատարը Պորտուգալիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր։ Հունգարիան վաստակել է 5, Իռլանդիան՝ 4, իսկ խմբի հետնապահ Հայաստանը՝ 3 միավոր։