Ինչ անել, եթե վայրի կենդանի հայտնվի բնակավայրում. անվտանգության ուղեցույց

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ արջեր, գայլեր, աղվեսներ կամ այլ վայրի կենդանիներ մոտենում են մարդկանց բնակավայրերին։ Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամբ՝ այս իրավիճակներում կարևոր է պահպանել հանգստություն և ճիշտ գործողություններ ձեռնարկել՝ սեփական և շրջապատի անվտանգության համար։

«Առաջին հերթին ՉՏԱՐՎԵԼ կենդանուն լուսանկարելու կամ տեսանկարահանելու գայթակղությամբ և ցուցաբերել հոգատարություն բնության նկատմամբ։
Եթե վայրի կենդանի եք տեսել․

Չմոտենաք կենդանուն և չփորձեք կերակրել կամ վախեցնել,

Անմիջապես տեղեկացրեք Շրջակա միջավայրի նախարարության «Թեժ գիծ»-ին՝ 374 11 818555, նախարարության աշխատակիցները ճիշտ ուղղորդում կիրականացնեն կամ կկազմակերպեն կենդանու անվտանգ տեղափոխման գործընթացը,

Կարող եք նաև տեղեկացնել 911 Փրկարար ծառայությանը, եթե կենդանին վտանգ է ներկայացնում մարդկանց կամ ընտանի կենդանիների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։