ԵՊՀ-ում արաբական մշակույթի կենտրոն է բացվել

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնի անվան արաբական մշակույթի կենտրոնի բացման արարողությունը:

Կենտրոնի բացմանը ներկա էին ԵՊՀ ղեկավարությունը,  ՀՀ-ում հավատարմագրված արաբական երկրների դեսպանները, ինչպես նաև արաբական երկրներում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանները:

Բացման խոսքով հանդես եկավ Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը: Վերջինս շեշտեց, որ շատ բարձր է գնահատում արաբական երկրների հետ ունեցած գիտական և մշակութային հարաբերությունները:

«Այս կենտրոնի բացումն ապացուցում է, որ մենք հնարավոր ամեն ինչ անում ենք՝ արաբական երկրների հետ  համագործակցության նոր ծրագրեր իրականացնելու համար: Կենտրոնի հիմնական առաքելություններից մեկը գիտահետազոտական գործունեություն իրականացնելն է, որը հնարավորություն կտա առաջին հերթին մեր ուսանողներին առավել որակյալ գիտելիքներ ձեռք բերելու արաբագիտության ոլորտում»,- ասաց Հայկ Քոչարյանը:

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը նշեց, որ Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնի անվան արաբական մշակույթի կենտրոնի բացումն ամենալավ նվերն էր Արևելագիտության ֆակուլտետի 50-ամյակին:

Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հույս հայտնեց, որ կենտրոնը մի նոր քայլ է լինելու արաբական երկրների հետ գիտահետազոտական հարթակում համագործակցելու համար. «Վստահաբար, մենք ունենալու ենք նոր գիտահետազոտական կենտրոն, որը մեր շրջանավարտներին հնարավորություն կտա էլ ավելի մրցունակ լինելու և իրենց լուման ներդնելու արաբական երկրների հետ համագործակցության զարգացման գործում»:

Արաբական մշակույթի կենտրոնը հովանավորվում է «Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյն մշակութային» հիմնադրամի կողմից, որը հիմնադրել է քուվեյթցի բանաստեղծ Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնը 1989 թվականին Եգիպտոսում:

Հիմնադրամի ջանքերով աշխարհի տարբեր համալսարաններում ստեղծվում են արաբական մշակույթի կենտրոններ, որոնց նպատակն է աշխարհի տարբեր ծայրերում ներկայացնել և ճանաչելի դարձնել արաբական մշակույթը:

ԵՊՀ-ն և «Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյն մշակութային» հիմնադրամը նախորդ տարի հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ իրականացվելու են արաբական մշակույթին վերաբերող գիտահետազոտական տարաբնույթ ծրագրեր։

Այս տարի ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն ընդլայնում է գիտահետազոտական ծրագրերը՝ ներառելով նաև նոր դասագրքերի ստեղծում և արաբական ֆիլմերի սուբտիտրային թարգմանություն: