Ընտրություններին մասնակցելու դեպքում ՀՀԿ-ն կֆիքսի իր ֆիասկոն, չմասնակցելու դեպքում՝ կհայտնվի լուսանցքում. Կարեն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Նոյեմբերի մեկին Ազգային ժողովում որևէ անակնկալ չի լինի,  Նիկոլ Փաշինյանը պետք է որ չընտրվի վարչապետ, և Նիկոլ Փաշինյանը չի ընտրվի վարչապետ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ նշելով, որ անկասկած է, որ նոյեմբերի 1-ից հետո Ազգային ժողովը կլուծարվի և կկայանան խորհրդարանի արտահերթ ընտրություններ։

Քաղտեխնոլոգը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցն ու ԸՕ-ի տապալման հարցն իրարից տարբերվում են նրանով, որ ԸՕ-ի մասով չկար իշխանությունների և ընդդիմության շահագրգռվածություն, և Նիկոլ Փաշինյանը բաց ասել է, որ հին Ընտրական օրենսգրքով ևս պատրաստ է գնալ ընտրության, քանի որ համոզված է՝ հինը խնդիրներ չի առաջացնի նաև ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ։ «Եթե պետք լիներ, որ նոր ԸՕ անցներ, մի վայրկյան չկասկածեք, դա կանցներ»,- ասաց քաղտեխնոլոգը։

Վերջինս, թեև չկիսեց տեսակետը, որ ՀՀԿ-ին ավելի շատ ձեռնտու էր նոր ԸՕ-ն, սակայն նշեց, որ այն վտանգներ չի պարունակում նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար։

«Վտանգներ կան այն նոր քաղաքական ուժերի համար, որոնք կկանգնեն խնդրի առաջ, և դրանով էր պայմանավորված, որ ԸՕ-ի տապալման վերաբերյալ ամենաշատը բարձրաձայնեցին հենց նոր քաղաքական ուժերը»,- ասաց նա։

Խոսելով ռեյտինգային ընտրակարգի մասին՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Նիկոլ Փաշինյանն ու ևս երեք հոգի նույն ռեյտինգային ընտրակարգով են անցել խորհրդարան նախորդ ընտրությունների ժամանակ,  այնպես որ, եթե նույն ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից չլինեն տեղական ֆեոդալներն ու փող բաժանողները, ռեյտինգային համակարգի ազդեցությունը կարող են չեզոքացնել։

«Ինչ տարբերություն, էդ ո՞վ պետք է լինի, օրինակ, ՀՀԿ-ից կամ ԲՀԿ-ից, որ հավաքի այնքան ձայն, որ ՔՊ-ի ճանապարհ չանցածն էլ չկարողանա հետը մրցել։ Կարծում եմ՝ ճիշտ աշխատանքի դեպքում ռեյտինգային համակարգի ազդեցությունը այսօրվա իշխանությունները կարող են չեզոքացնել։ Եթե մեկ ամսվա մեջ ընտրողին բացատրվի, որ իրենց նախընտրած ուժի քվեաթերթիկի ետնամասում որևէ նշում չանելով այն ծրարի մեջ դնեն կդառնա ընտրություն՝ առանց ռեյտինգայինի»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն պե՞տք է մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Կարեն Քոչարյանն ասաց․ «Ընտրություններին մասնակցելով ՀՀԿ-ն կֆիքսի իր ֆիասկոն, նախկինում խփած տոկոսները չեն լինի, չմասնակցելու դեպքում՝ կհայտնվի քաղաքական լուսանցքում»։

Իսկ հարցին ի՞նչ կտա ռեբրեդինգը ՀՀԿ-ին, Կարեն Քոչարյանը հիշեցրեց, որ այդ ռեբրեդինգը սկսել էր ավելի վաղ կուսակցության առաջնորդը․ «Սակայն նա չարեց ամենակարևորը՝ ինքը չհեռացավ, իսկ հիմա այդ ռեբրեդինգը կարող է դառնալ սկիզբ, հույս կտա իրենց ապագա քաղաքական գործունեության համար»։

Կարեն Քոչարյանի հետ հարցազրույցի մասնրամասները՝ Factor․am-ի տեսանյութում։