Հայաստան–Կոնգո դիվանագիտական հանդիպում․ քննարկվել են համագործակցության ընդլայնման և COP17-ի պատրաստությունների հարցեր

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը
COP30 առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Նոելլա Այեգանագատո Նակուիպոնեի հետ․ կողմերը քննարկել են բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները և անդրադարձել Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում ՀՀ և ԿԴՀ միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել 2026թ. Հայաստանի կողմից հյուրընկալվող Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ ներկայացնելով ՀՀ տեսլականը՝ ուղղված առավել ներառական Համաժողովի անցկացմանը։ Ընդգծվել է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածության կարևորությունը կենսաբազմազանությանն առնչվող մարտահրավերների հասցրեագրման գործում»,- ասված է հաղորդագրությունում։