Հայաստանն ու Խորվաթիան խորացրել են քաղաքական երկխոսությունն ու քննարկել համագործակցության հեռանկարները տարբեր ոլորտներում

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Նոյեմբերի 7-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման, տնտեսական և ոլորտային համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերը:

Խորհրդակցությունները գլխավորել են Հայաստանի ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը և Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության Եվրոպայի հարցերով պետքարտուղար Անդրեյա Մետելկո-Զգոմբիչը:

«Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկային, բարձրաստիճան շփումներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը քաղաքական երկխոսության խթանման և տնտեսական համագործակցության ընդլայնման գործում։

Կողմերը քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, նորարարական տեխնոլոգիաների, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ բնագավառներում համագործակցության խորացման և զարգացման հեռանկարները, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, 2026թ. Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Ընդգծվել է նաև եվրոպական ինտեգրման փորձի ուսումնասիրման և փոխանակման կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասված է հաղորդագրությունում: