Բաքուն ցանկանում է, որ «3+3» հարթակի հաջորդ հանդիպումն անցկացվի Ադրբեջանում

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ադրբեջանը «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հիմնական նախաձեռնողներից է և հանդես է գալիս այս ձևաչափով հաջորդ հանդիպումն իր մոտ անցկացնելու օգտին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանը 3+3 տարածաշրջանային խորհրդակցությունների հարթակի հիմնական նախաձեռնողն է։ Այս մեխանիզմի շրջանակում, որը ստեղծվել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում, արդեն տեղի է ունեցել երեք հանդիպում։ Անցյալ տարվա հոկտեմբերին Ստամբուլում կայացած վերջին հանդիպման ժամանակ մենք փորձեցինք վերջնական փաստաթղթում ներառել Ադրբեջանի և Հայաստանի միջև հետագա հանդիպումների հետևողական կազմակերպման վերաբերյալ դրույթ, սակայն հայկական կողմը դեմ էր։ Մենք կարծում ենք, որ հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում»,- ասել է Հաջիզադեն։

Ըստ նրա՝ լուրջ նախապատրաստական ​​աշխատանքների և հանդիպման օրակարգի ձևավորման անհրաժեշտությունը նույնպես մնում է կարևոր հարց։

«Բացի այդ՝ բազմիցս ընդգծվել է, որ հարթակը նախատեսված է ոչ միայն ադրբեջանա-հայկական հարցերի կամ Հարավային Կովկասի խնդիրների քննարկման համար. այն պետք է ներառի բոլոր մասնակից երկրների մտահոգությունները։ Հենց այդ պատճառով էլ ստեղծվել է այս մեխանիզմը»,- հավելել է Ադրբեջանի ԱԳ ներկայացուցիչը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի