Պաշտոնական Բաքուն՝ Երևան Ալիևի հնարավոր այցի մասին

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն տեղական լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ինչ մակարդակով Բաքուն կմասնակցի 2026 թվականին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

«Եվրոպական Միության գագաթնաժողովները կարևոր են քաղաքական երկխոսության ամրապնդման, էներգետիկայի և անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման, տնտեսական ինտեգրման և գլոբալ մարտահրավերներին արձագանքելու առումով։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, պարզաբանելով նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանում կայանալիք Եվրոպական համայնքի գագաթնաժողովին մասնակցության հարցը, նշել է, որ Ադրբեջանի նախագահը պաշտոնական հրավեր չի ստացել այս միջոցառման կապակցությամբ, և Ադրբեջանի մասնակցությունը գագաթնաժողովին ամենաբարձր մակարդակով քիչ հավանական է»,- ասել է նա։

Բացի այդ, Հաջիզադեն դժգոհել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից։

«Ադրբեջանը բազմիցս լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ, որը հակասում է ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին»,- ասել է նա։

Ըստ Հաջիզադեի՝ դիտորդական առաքելությունը, իբր, լայնորեն օգտագործվել է որպես Ադրբեջանի դեմ քարոզչական գործիք, ինչը հակասում է նրա հայտարարած նպատակներին՝ խթանել տարածաշրջանային կայունությունը և կառուցել վստահություն Ադրբեջանի և Հայաստանի միջև։

«Հաշվի առնելով վերը նշվածը՝ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմերի չտեղակայումը մենք առաջ ենք քաշել որպես խաղաղության համաձայնագրի հիմնական դրույթներից մեկը և, ի վերջո, ընդունվել է։ Երբ մեր երկիրը խոսում է երրորդ կողմերի մասին, դա ներառում է նաև Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը, և մեր դիրքորոշումն այս հարցում հայտնի է Հայաստանին՝ որպես այս առաքելությունը հյուրընկալող կողմի։ Մենք հույս ունենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը կկատարի իր պարտավորություններն այս շրջանակում»,- ասել է  Հաջիզադեն։

Հավելենք, որ ավելի վաղ ադրբեջանական աղբյուրներն էին հայտնել՝ Ալիևը չի այցելի Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի