Տարածաշրջան Բոլթոնի այցի հիմնական թիրախն Ադրբեջանն էր. Ռուբեն Սաֆրաստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ տարածաշրջան այցի հիմնական թիրախն Ադրբեջանն էր: Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Վրաստանի հետ ամեն ինչ, կարծես, պարզ է: Վրաստանի արտաքին քաղաքական ռազմավարությունը հստակ է, այն դեպի Արևմուտք է ուղղված: Հայաստանի նկատմամբ ամերիկյան ներկայիս վարչակազմի որոշում, կարծում եմ, դեռ հստակ գոյություն չունի. հիմնականում շարունակվում է այն գիծը, որն ԱՄՆ-ն որդեգրել է դեռևս մեր անկախության օրերից: Դա շատ բարյացակամ, դրական, բարեկամական վերաբերմունք է»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա, միաժամանակ, հավելեց, որ այդ մոտեցման մեջ նոր երանգներ կան՝ կապված Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ. «Ակնհայտ է, որ հայաստանյան իրադարձությունները դրական ընկալվեցին ԱՄՆ-ի կողմից, և ես կարծում եմ, որ այս դրական մոտեցումը կարող է հանգեցնել ընդհանուր մթնոլորտի որոշակի դրական փոփոխության: Դա կախված կլինի նաև խորհրդարանական ընտրությունների ելքից»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված հայտնի 907 բանաձևին, որով արգելվում է զենքի վաճառքն Ադրբեջանին. Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ սա Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշումը հասկանալու բանալին է: «Եթե Թրամփի վարչակազմը կտրուկ քայլեր ձեռնարկի այս բանաձևը չեղյալ հայտարարելու ուղղությամբ, դա կնշանակի, որ նա սկսում է լայնածավալ զենքի առաքում Ադրբեջանին, որը վաղուց է ցանկանում ամերիկյան զենք ունենալ: Բայց Ջոն Բոլթոնը չուներ դեռ հստակ դիրքորոշում այդ խնդրի ուղղությամբ: Կարծում եմ՝ այս հարցը դեռ քննարկումների փուլում է»,- հավելեց բանախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում