ՄԱԿ-ի ԱԽ-ն չեղարկել է Սիրիայի նախագահի և ներքին գործերի նախարարի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաային և ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարար Անաս Խաթաբին հանել է ՄԱԿ-ի պատժամիջոցների ցանկից, փոխանցում է The Insider-ը։

ԱՄՆ-ի կողմից ներկայացված բանաձևին աջակցել են Անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը, այդ թվում՝ Ռուսաստանը։ Չինաստանը ձեռնպահ է մնացել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ահմեդ ալ-Շարաան նոյեմբերի 10-ին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Սա նրա առաջին այցը կլինի Միացյալ Նահանգներ։ Axios-ը, հղում անելով Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքին, նշել է, որ ալ-Շարաան, ենթադրաբար, կստորագրի համաձայնագիր՝ միանալու ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային, որը պայքարում է ԻԼԻՊ-ի դեմ։

Այս տարվա սեպտեմբերին, Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շիբանին 25 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել էր Միացյալ Նահանգներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի