Բաքվի դատարանում Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Մանուկյանի դեմ «ապացույցներ» են ներկայացվել

Լուրեր

31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
Բոլորը

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և այլ հայ գերիների շինծու գործերով հերթական դատական նիստը շարունակվել է  դատախազների  մեղադրական ելույթներով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրի գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը դատարանի ուշադրությանն է ներկայացրել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին վերաբերող որոշ փաստաթղթեր։

Դատական ​​քննության ընթացքում ուսումնասիրված, իբր, «ապացույցների» հիման վրա պարզվել է, որ մինչև 2023 թվականը «Հայաստանի կողմից շարունակված ագրեսիվ պատերազմի ընթացքում Արայիկ Հարությունյանը մասնակցել է 1991 թվականից սկսած Ղարաբաղյան պատերազմի ակտիվ մարտական ​​գործողություններին, ինչպես նաև ագրեսիվ պատերազմի, էթնիկ զտումների, հալածանքների, գերիների և պատանդների վերցման՝ խոշտանգումների կիրառմամբ, ինչպես նաև պատերազմի օրենքների և սովորույթների խախտումների բազմակի պլանավորմանը, նախապատրաստմանը և անցկացմանը»։

Գլխավոր դատախազության հանրային մեղադրանքների պաշտպանության վարչության պետ Նասիր Բայրամովն էլ ներկայացրել է Արցախիի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի դեմ առաջադրված մեղադրանքները։ Ըստ նրա՝ ներկայացված ապացույցները հաստատում են, թե, իբր, Լևոն Մնացականյանը մասնակցել է ոչ միայն «Ադրբեջանի ինքնիշխան տարածքների օկուպացիային, այլև ռեժիմի բանակի ձևավորմանը, այսինքն՝ Հայաստանի զինված ուժերի ամենամեծ ռազմական ստորաբաժանմանը, հիմք դնելով այդ տարածքները երկար տարիներ օկուպացիայի տակ պահելուն»։

Դատախազ Ֆուադ Մուսաևը, իր հերթին, ներկայացրել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին առաջադրված մեղադրանքների մանրամասները։ Մեղադրողի խոսքով՝ դատավարության ընթացքում քննարկված փաստերը հաստատում են, թե Սահակյանը, իբր, «1988 թվականին սկսված և մինչև 2023 թվականը տևած պատերազմի ընթացքում մասնակցել է Ադրբեջանի դեմ ահաբեկչական գործողությունների և, հանցավոր կազմակերպության կազմում տարբեր գործառույթներ կատարելիս, մասնակցել է հացագործությունների և մեղադրական եզրակացության մեջ նշված այլ հանցավոր գործողությունների իրականացմանը»։

Այսպես կոչված, «ապացույցներ» են ներկայացվել նաև Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի մեղադրանքների հետ կապված։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 7-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի