Բաքվում շինծու նիստում դատախազը հայտարարել է, թե Արայիկ Հարությունյանի «մասնակցությունը հանցագործություններին հաստատված է ապացույցներով»

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Բաքվի ռազմական դատարանում այսօր ընթանում է Արցախի ղեկավարների, պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատական ​​նիստը սկսվել է, իբր, հայ գերիների՝ «հանցավոր կազմակերպությանը մասնակցությունը հաստատող փաստաթղթերի և ապացույցների» ներկայացմամբ։

Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը դատարանի ուշադրությանն է ներկայացրել Արցախի նախկին նախագահ Արայիկ  Հարությունյանին վերաբերող որոշ փաստաթղթեր և ապացույցներ: Նշվել է, թե, իբր, դատական ​​նիստի ընթացքում հաստատվել են ապացույցներ, թե Արայիկ Հարությունյանի մասնակցությունը հանցագործություններին հաստատվում է «ապացույցներով»։ Արայիկ Հարությունյանը 1991 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը, իբր, հանցավոր կազմակերպության կազմում (նկատի ունեն Արցախը) «տարբեր գործառույթներ կատարելիս, ուղղակիորեն և անուղղակիորեն մասնակցել է այդ հանցավոր կազմակերպության կողմից կատարված բոլոր հանցագործություններին»։

Նշվել է, թե իբր «ուսումնասիրված նյութերից մեկի համաձայն՝ հաստատվում է, որ Արայիկ Հարությունյանը, եղբոր հետ միասին, մասնակցել է 1990-ականներին Ադրբեջանի դեմ կատարված հանցագործություններին, ինչպես նաև Քյարքիջահան և Խոջալու բնակավայրերում տեղի ունեցած մարտերին»։

Նշվել է, թե դատարանում ուսումնասիրված տեսագրություններն ապացուցում են, որ Հարությունյանը ոչ միայն այցելել է «Հայաստանի զինված ուժերի կողմից նախկինում օկուպացված ադրբեջանական տարածքներ», այլև անմիջականորեն մասնակցել է մարտական ​​դիրքերի ստուգմանը, այնտեղ տեղակայված ուժերի ներուժի ուսումնասիրմանը և ռազմական գործողությունների շարունակականության ապահովմանն ուղղված գործողություններին։ Դա, իբր, ևս մեկ անգամ հաստատում է «նրա կարևոր դերը Ադրբեջանի  ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ զինված ագրեսիայի տեղեկատվական, կազմակերպչական և կադրային աջակցության ապահովման գործում։ Նշվում է նաև, թե ադրբեջանական ժողովրդի, մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության դեմ բազմաթիվ հանցագործություններին և ահաբեկչական գործողություններին մասնակցելուց բացի, նա չէր ամաչել  իր գործողությունների մասին աշխարհին հաղորդել սոցիալական ցանցերի միջոցով»։

Դատական նիստը շարունակվում է։

Հավելենք, որ նախորդ նիստից մեկնարկել են դատախազների մեղադրական ճառերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի