Փող տուր՝ մտիր ՔՊ ցուցակ. Փաշինյանի կուսակցությունը թեկնածուների ընդունելություն է հայտարարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մի քանի օր առաջ պաշտոնապես հայտարարեց, որ սկսվել են 2026 թվականի նախընտրական ցուցակի ձևավորման աշխատանքները։ ՔՊ-ն, որի իշխանության տարիներին Արցախն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, պատերազմի հետևանքով հայկական կողմը զոհեր և վիրավորներ է ունեցել, ՀՀ ինքնիշխան տարածքներ են օկուպացվել, առաջարկում է 1,5 մլն դրամ վճարել ու ընդգրկվել իր նախընտրական ցուցակում։

Ըստ Փաշինյանի ղեկավարած ուժի՝ պատգամավոր դառնալու համար կարող են առաջադրվել թե՛ կուսակցականները, թե՛ անկուսակցականները։ ՔՊ-ական չհանդիսացող անձինք պետք է նաև ՔՊ վարչության կազմից որևէ մեկի երաշխավորությունը ստանան։

ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն այսօր Factor TV-ի հարցին ի պատասխան՝ պարզաբանեց, թե ինչու են կուսակցականներից և անկուսակցականներից պարտադիր վճար պահանջում։

ՔՊ ցուցակում ընդգրկվելու ցանկություն, բայց գումար չունեցողներին էլ Փաշինյանը տարբերակ է առաջարկում՝ ինչպես հավաքել ու իր ղեկավարած ուժին փոխանցել 1,5 մլն դրամը։

Նիկոլ Փաշինյանի իմիջին համապատասխան լուսանկարի փնտրտուքի մեջ գտնվող ՔՊ-ական Ջուլիետա Ազարյանը կուսակցության այս գործելաոճը համարում է ևս մեկ քայլ դեպի ժողովրդավարություն: Ըստ նրա՝ մեկ կամ մի քանի հոգի չի որոշում ՔՊ-ի նախընտրական ցուցակը։ Արդյո՞ք ՔՊ-ն չի ձևավորում հարուստների, այլ ոչ թե գաղափարակիցների նախընտրական ցուցակ, հետաքրքրվեցինք ՔՊ-ականից։

Փաշինյանին բոլոր նախաձեռնություններում աջակցող Ազարյանը նշում է՝ ՔՊ-ի հայտարարությունից հետո ակտիվ առաջադրվում են թեկնածուները։

Նկատենք, սակայն, որ պատգամավորի նշած առաջադրվողները, ըստ ֆեյսբուքյան հրապարակումների, բացառապես ՔՊ-ականներ են։ Օրինակ՝ մինչ այս առաջադրվելու մասին հայտարարել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և այլ կարկառուն ՔՊ-ականներ, անկուսակցական որևէ մեկը հրապարակավ չի հայտարարել ՔՊ-ին 1,5 մլն դրամ վճարելու գնով պատգամավորի թեկնածու դառնալու մասին։

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ եթե անձը չի անդամակցել կուսակցությանը, բայց ցանկանում է օգտվել կուսակցության հնարավորություններից, պետք է պատրաստ  լինի ներդրում կատարել նախընտրական ծախսերի համար։ Սակայն, ըստ Նավասարդյանի, սա չպետք է վերածվի առևտրի։

Factor TV-ն փորձեց ՔՊ-ից պարզել՝ անկուսակցականներից առաջադրվելու դիմումներ ստացե՞լ են։ Կուսակցության աշխատակազմի ղեկավարը զանգերի չպատասխանեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան