Հունաստանում ՀՀ դեսպանությանը նոր համատեղ մշակութային միջոցառումներ անցկացնելու առաջարկություն է արվել

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է «Միխալիս Կակոյանիս» հիմնադրամի նախագահ Քսենիա Կալդարային և հիմնադրամի գեղարվեստական մասի պատասխանատու Ալեքսանդրա Գեորգոպուլուին։ ՀՀ դեսպանությանը նոր համատեղ մշակութային միջոցառումներ անցկացնելու առաջարկություն է արվել։

Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին Հունաստանում Հայաստանի դեսպանության հետ 2024 թ.-ին «Փարաջանովյան օրեր», ինչպես նաև 2025 թ.-ին աշխարհում առաջին կին դիվանագետներից, Ճապոնիայում 1919-1921 թթ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Դիանա Աբգարին նվիրված համատեղ միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու համար։

«Դեսպանը ներկայացրել է վերջին ժամանակաշրջանում Հայաստանի և Հունաստանի միջև տարբեր մշակութային ուղղություններով ակտիվորեն ծավալված համագործակցությունը։

Կակոյանիս հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող մի շարք ծրագրեր և առաջարկել դեսպանությանը նոր համատեղ մշակութային բազմաշերտ միջոցառումներ անցկացնելու առաջարկություններ, որոնք դեսպան Մկրտչյանը երախտագիտորեն ողջունել է»,- ասված է հաղորդագրությունում։