Թուրքիայի F-16 կործանիչները կմասնակցեն նոյեմբերի 8-ին Բաքվում կայանալիք, այսպես կոչված, «Հաղթանակի օրվա շքերթին»

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Թուրքիայի ռազմաօդային ուժերի վեց F-16 կործանիչներ կմասնակցեն Բաքվում նոյեմբերի 8-ին կայանալիք  զինվորական շքերթին։ Թուրքիայի  պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի ներկայացուցիչ Զեքի Աքթյուրքը ճեպազրույցում հայտարարել է, որ նոյեմբերի 7-ին տեղի կունենա «Մեհթեր» ստորաբաժանման և Գյանջայի պետական ​​ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգային ծրագիրը, իսկ նոյեմբերի 8-ին՝ Թուրքիայի նախագահական պահակախմբի արարողակարգային ստորաբաժանման պաշտոնական երթը և F-16-ի թռիչքը։

«Ադրբեջանի «Նոյեմբերի 8-ի հաղթանակի օրվա» տոնակատարություններին կմասնակցեն նաև Նախագահական պահակախմբի գնդի հրամանատարական արարողակարգային ստորաբաժանումը և մեր ռազմաօդային ուժերին պատկանող վեց F-16 ինքնաթիռներ»,- ասել է նա։

Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ Պակիստանի բանակի ստորաբաժանումները նույնպես մասնակցելու են շքերթին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Բաքու կմեկնի թուրքական պատվիրակության կազմում՝ շքերթը դիտելու համար։ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ևս լինելու է պատվիրակության կազմում։ Բացի այդ, այսպես կոչված, «Հաղթանակի օրվա» շքերթին ներկա է լինելու նաև Սերբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Միլան Մոյսիլովիչը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը նույնպես նոյեմբերի 8-ին Բաքվում ներկա կգտնվեն շքերթին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի