Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված հացահատիկը ՍԱՏՄ-ն կստուգի 

Լուրեր

31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
Բոլորը

Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ռուսական հացահատիկից նմուշառում կիրականացվի և կուղարկվի բուսասանիտարական փորձաքննության, ինչպես արվում է ՀՀ ներկրվող նմանատիպ այլ բեռների դեպքում։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից՝ հավելելով, որ բեռնափոխադրումը ԵՏՄ երկրների միջև է (Ռուսաստանից Հայաստան) և սահմանին հսկողություն չի կատարվում։

Հայաստանը հացահատիկ հիմնականում ներկրում է Ռուսաստանից՝ տարեկան 300-350 հազար տոննա։

«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ սա նոր ուղի, նոր հնարավորություն է Հայաստանի համար։

«Սա տրանսպորտի այլ ուղի է, և դա, ամեն դեպքում, հետաքրքիր է մեզ համար։ Երկաթուղային կապ 30 տարուց ավելի Ռուսաստանի հետ չենք ունեցել։ Եվ դա ոչ միայն Ռուսաստան է, այլ նաև Միջին Ասիա»,- ասաց նա։

Մինչ այս, ցորենը Վլադիկավկազից Հայաստան էր բերվում բեռնատար մեքենաներով․ հեռավորությունը մինչև ՀՀ սահման շուրջ 250 կմ է։ Ըստ Աղաջանյանի՝ դեռ պետք է ուսումնասիրել և հաշվարկել, թե ո՞ր ճանապարհն է ավելի շահավետ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: Դրանից հետո հացահատիկով բեռնված գնացքը Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան է տեղափոխել 15 վագոն՝ 1048 տոննա 800 կգ ընդհանուր քաշով հացահատիկով:

Գայանե Խաչատրյան