Ղազախական հացահատիկով գնացքը Ադրբեջանից ուղևորվել է Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

Ղազախական հացահատիկով բեռնված գնացքն Ադրբեջանից մեկնել է Հայաստան։ Ադրբեջանական  լրատվամիջոցները գրում են, որ գնացքն արդեն մեկնել է Բիլաջարի կայարանից։

Նշվում է, որ գնացքը կշարունակի ընթացքը Բիլաջարի-Հաջիգաբուլ-Բույուկ Քյասիկ երթուղով, որտեղից բեռը կտեղափոխվի ավելի հեռու՝ Վրաստան, որտեղից էլ Հայաստանի Դալարիկ կայարան։

Ավելի վաղ Բիլաջարի երկաթուղային կայարան է ժամանել 15 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը։ Այն տեղափոխում է 1048,8 տոննա ցորեն։

«Երեկ Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 1048,8 տոննա հացահատիկով բեռնված 15 երկաթուղային վագոն։ Բեռները հասցվում են Վրաստան, որտեղից էլ՝ Հայաստան»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ադրբեջանական  երկաթուղիներ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բահտիյար Հաջիևը։

Նա նաև հայտարարել է, որ սկսվել է ղազախական հացահատիկի փոխադրումը Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով:  Նոյեմբերի 5-ին Ադրբեջան է ժամանել 15 վագոն, որոնք տեղափոխում են մոտ 1000 տոննա հացահատիկ  Ղազախստանից ուղարկված։

«Ակնկալվում է, որ Ադրբեջանով են ուղարկվելու և՛ Ռուսաստանից, և՛ Ղազախստանից Հայաստան հետագա բեռնափոխադրումները»,- ասել է Հաջիևը:

Հավելենք, որ ռուսական ցորենով բեռնված գնացքն արդեն ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի