Անխնամ ու տրավմատիկ վիճակում են եկել.սպանված Տիգրանի քրոջն ու եղբայրներին տեղափոխել են ՀՕՖ-ի կենտրոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրը և երեք եղբայրները ՀՕՖ-ի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոն են տեղափոխվել անխնամ վիճակում։

Պաշտոնական նախնական վարկածով՝ 3-ամյա Տիգրանը տնից դուրս էր եկել իրենից ավագ եղբոր հետ։ Հետո ճանապարհին հանդիպել են հորը, և վերջինը խեղդելու ճանապարհով սպանել է երեխային։ 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին հայտնաբերվեց կիրակի՝ Ծափաթաղից մի քանի կմ հեռու Ջիլ գյուղի դաշտամիջյան հատվածում։ 

ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության կենտրոն է տեղափոխվել նաև Տիգրանի՝ խոսքի խնդիրներ ունեցող եղբայրը, որը, ըստ ամենայնի, ականատես է  եղել սպանությանը։ Կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի խոսքով՝ երեխաները բոլորն էլ տրավմատիկ ու կաշկանդված վիճակում են։ Նրանցից ամենամեծը 12, իսկ ամենափոքրը՝ 5 տարեկան է։

«Կմնան, կադապտանան, կամաց-կամաց երեխաների հետ կսկսենք մասնագիտական աշխատանքները՝ մինչև հասկանանք, թե ինչ կլինի հաջորդ քայլը»,- նշում է Միրա Անտոնյանը։

Թե երեխաները որքան ժամանակ կմնան պաշտպանության կենտրոնում, դեռևս հայտնի չէ։ 

«Մեր կանխատեսումներով՝ ճիշտ կլինի, որ 6 ամիս ինտենսիվ աշխատանք տարվի երեխաների հետ, հետո կհասկանանք՝ պե՞տք է շարունակել, թե՞ արդեն կարիքը չի լինի»,- ասաց Անտոնյանը։

Իրավիճակի գնահատմամբ՝ վերջնական որոշումը պետք է կայացնի Գեղարքունիքի մարզպետարանի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովը։ Հենց այդ հանձնաժողովի նիստում էլ երեկ որոշվել էր երեխաներին անհապաղ տեղափոխել պաշտպանության կենտրոն։ Մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանն ասաց, որ մայրը դեմ չի եղել երեխաների տեղափոխմանը, ավելին՝ նա է Երևան ուղեկցել։ Նրա վստահեցմամբ՝ երեխաները կվերադարձվեն Ծափաթաղ։

Միրա Անտոնյանն էլ ասում է՝ առաջնային ու հիմնական օգնություն ստանալուց հետո երեխաները կարող են խնամատարներ ունենալ,  այսինքն՝ ցանկացողները նրանց կարող են ժամանակավոր խնամքի տակ վերցնել։

Օվանեսովներն ապրում են սոցիալապես ծանր պայմաններում․ սպանված Տիգրանի հորաքրոջ ընտանիքն էլ ձմռանն է նրանց տուն տեղափոխվում։ Հորաքրոջ երեխաները շարունակում են ապրել այդ պայմաններում։ Գեղարքունիքի մարզպետարանն ու Ճամբարակի համայնքապետարանը կքննարկեն նաև ընտանիքին աջակցություն տրամադրելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան