Սերժ Սարգսյանի խափանման միջոցի հարցով նիստը հետաձգվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում Սերժ Սարգսյանի գործով նշանակված դատական նիստը հետաձգվեց առանց բացվելու: Սերժ Սարգսյանը եկավ դատարանի բակ, սակայն, տեղեկանալով, որ նիստը չի կայանալու, գնաց:

Նրա պաշտպան Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անձնական պատճառներով դատավոր Արամ Գրիգորյանը բացակայում է աշխատանքից, թե երբ դատավորը կվերադառնա աշխատանքի, դեռևս հայտնի չէ:

Նշենք, որ այսօր աավելի վաղ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելու հարցով նիստ էր նշանակվել նաև դատավոր Գիվի Հովհաննիսյանի վարույթում, և դատավորը, քննելով միջնորդությունը, մերժել էր այն:

Հիշեցնենք, որ Սարգսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում քննվող 2 գործերով դատավորները վերացրել են նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը, որից հետո Դատախազությունը դիմել է դատարաններին՝ հայտնելով, թե օպերատիվ տվյալներ են ստացել այն մասին, որ Սարգսյանը պատրաստվում էր լքել Հայաստանը և աայդ պատճառով միջնորդել են նրա նկատմամբ կրկին խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը:

Սարգսյանը լրագրողների հետ զրույցում այսօր, անդրադառնալով իր խափանման միջոցի հարցին, հայտարարել էր, որ անգամ եթե իմանա, որ իր նկատմամբ ցմահ ազատազրկման դատավճիռ է կայացվելու, չի լքի Հայաստանը:

«Սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ, ո՞ւր պիտի փախչեմ»,- ասել էր Սարգսյանը:

Արաքս Մամուլյան