Փաշինյանին ես եմ ավելի վաղ sms ուղարկել. Կարեն Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Վարչապետը ինձ, որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, երբեք հրահանգներ չի տվել, ես դա կարող եմ ձեզ երաշխավորել։ Ինչ վերաբերում է SMS հաղորդագրությանը, ես նախկինում էլ առիթ ունեցել եմ ասել, որ առաջինը ես եմ վարչապետին դեռևս 2024 թվականի գարնանը SMS հաղորդագրություն ուղարկել իմ հեռանալու ցանկության մասին։ Դրանից հետո արդեն նույն թվականի ամռանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել եմ, թե քանի անգամ եմ ուզել հրաժարական տալ, և արդեն 2024 թվականի նոյեմբերին նույն կապի միջոցով եղել է խնդրանք,և ես հարգել եմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Անդրեասյանը, որն այժմ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն է։

Factor TV-ի դիտարկմանը, որ ինքը պարտավոր չէր իր հրաժարականի մասին տեղյակ պահել վարչապետին, քանի որ դատական իշխանությանը նա չի նշանակում, Անդրեասյանն ասաց, որ այդ մասին տեղյակ է պահել նաև չորրորդ իշխանությանը, օրենսդիր իշխանության մարմիններին, խոսել է այն բարդությունների մասին, որին ինքն ականատես է եղել դատական իշխանությունում։

«Անկեղծ ասեմ՝ ինչ-որ մի պահի նաև հասունացել է այն համոզումը, որ ես չեմ կարող արդյունավետ շարունակել այն բարեփոխումները, որոնց մասին երազել եմ տարիներ շարունակ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան