Ընդդիմությունը «բերվե՞լ» էր Գարեգին Բ-ի պատարագին. Ալեքսանյանի աղմկահարույց հայտարարության հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Կիրակի օրը, մինչ Փաշինյանն ու ՔՊ-ական բարձրաստիճան այլ պաշտոնյաներ Հովհաննավանքում մասնակցում էին կարգալույծ հռչակված Տեր Արամ Ասատրյանի մատուցած պատարագին, Մայր Աթոռում ընթանում էր Հայրապետական մաղթանք Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով։

Այս իրադարձությունների ուղիղ հեռարձակումները վկայակոչելով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ պնդելով, թե Մայր Աթոռի սակավամարդությունը բարձրաստիճան հոգևորականության նկատմամբ ցածր վստահության ցուցիչ է։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը չսահմանափակվեց երկու եկեղեցիներում գտնվող մարդկանց հաշվելու մասին գրառումներով, երեկ թեմային անդադարձավ նաև լրագրողների հետ ճեպազրույցում։ Ավելին, Ալեքսանյանը պնդեց՝ մարդկանց են բերել Մայր Աթոռ։

Որքանո՞վ է այս պնդումը ճշգրիտ․ Factor TV-ի թղթակիցը, աշխատելով տեղում, նաև ուսումնասիրելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջով ավելի քան 2,5 ժամ տևած ուղիղ հեռարձակման կադրերը, արձանագրել է պատարագին մասնակցող ԱԺ «Հայաստան» խմբակցության միայն երկու պատգամավորի՝ Լիլիթ Գալստյանին և Արթուր Խաչատրյանին, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին, ՀՀԿ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանին։ «Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանին էլ, թեև տեսախցիկը եկեղեցու ներսում չէր ֆիքսել, սակայն պատարագից առաջ նա հարցազրույց էր տվել լրագրողներին։ 

Ստացվում է՝ Ալեքսանյանի մատնանշած՝ ընդդիմադիր պատգամավորներով Մայր Աթոռը լցնելու մասին պնդումն իրականությանը չի համապատասխանում։ Այստեղ էլ, սակայն, այլ հարց է առաջ գալիս․ իսկ ինչո՞ւ ընդդիմությունը և ընդդիմադիր հանրային գործիչներն այդ օրը Մայր Աթոռում չէին, այն դեպքում, երբ տարբեր ամբիոններից և սոցցանցերում անխնա քննադատում են Փաշինյանի վարած քաղաքականությունը՝ այն անվանելով Մայր Աթոռի դեմ նպատակաուղղված արշավ։   

Այնինչ, Փաշինյանն արդեն ամիսներ շարունակ է Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին դիմում աշխարհիկ անունով, պնդում, որ հենց նա է կարգալույծ ու չէր կարող Տեր Արամ Ասատրյանին կարգալույծ անել։ Ինչպես նախորդ կիրակի, այս կիրակի ևս վարչապետը և իշխող ուժի բարձրաստիճան ավելի քան երկու տասնյակ պաշտոնյաներ՝ ԱԺ նախագահը, էկոնոմիկայի և արդարադատության նախարարները, Արմավիրի և Արագածոտնի մարզպետները, պատգամավորներ, Երևանի ավագանու անդամներ, նախընտրել էին մասնակցել Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված քահանայի մատուցմամբ պատարագին։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, սակայն, ասում է՝ հոգևոր առաջնորդը Գարեգին Բ կաթողիկոսն է, և իրենք պատրաստ են ամեն պահ կանգնել նրա կողքին։ Աբրահամյանի խոսքով՝ չպետք է մրցման մեջ մտնել, թե որ եկեղեցում ավելի շատ մարդ կլինի։

Եվ մինչ ընդդիմությունն ասում է՝ տեղին չէ քաղաքական աստառ տալ պատարագներին մասնակցությանը, Փաշինյանն արդեն հայտարաարել է՝ հաջորդ կիրակի լինելու է ոչ թե Հովհաննավանքում, այլ Թալինի Սբ. Աստվածածին եկեղեցում, որի հոգևոր հովիվ Տեր Թադե Թախմազյանն իր աջակցությունն էր հայտնել կարգալույծ հռչակված Տեր Արամ Ասատրյանին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան