Թեկնածուի կարգավիճակը մնացել է միայն ձևական․ Եվրահանձնաժողովը՝ Վրաստանի մասին 

Լուրեր

31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
Բոլորը

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը ծանոթացել է Եվրահանձնաժողովի՝ Վրաստանին ուղղված առաջարկություններին, որոնք կառույցը հրապարակելու է այսօր ավելի ուշ։ Փաստաթղթում օգտագործվում են այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են «պետության գրավում» ուև ԵՄ թեկնածուի կարգավիճակ, որը «մնում է միայն ձևական», ինչպես նաև խոսվում է վրաց ժողովրդի և կառավարության միջև տարբերակման մասին:

Փաստաթղթում Եվրահանձնաժողովը կոչ է անում Վրաստանի կառավարությանը «ցուցաբերել իր վճռականությունը՝ փոխելու ուղղությունը և վերադառնալու Եվրոպական Միության հետ ինտեգրման ուղուն»:

«Հանձնաժողովը վերահաստատում է իր անսասան համերաշխությունը վրաց ժողովրդի հետ և իր անսասան ցանկությունը՝ շարունակել աջակցել Վրաստանին դեպի եվրոպական ապագա տանող ճանապարհին»,- նշվում է առաջարկությունների բաժնում։

Ընդգծվում  է, որ «Վրաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված գործողությունները չեն համապատասխանում ԵՄ անդամակցության թեկնածու երկրից Բրյուսելի սպասելիքներին»։

Եվրահանձնաժողովը նաև հիշեցնում է, որ 2025 թվականի սկզբին, Հանձնաժողովի առաջարկից հետո, Եվրոպական խորհուրդը որոշել է վերացնել վրացական դիվանագիտական ​​և ծառայողական անձնագիր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը։ Եվրահանձնաժողովը վերահաստատում է, որ 2024 թվականի դեկտեմբերի Եվրոպական խորհրդի եզրակացություններից հետո, որոնցում նշվում էր, որ Վրաստանի կառավարության գործողությունները փաստացիորեն կասեցրել են անդամակցության նախապատրաստման գործընթացը, Վրաստանը շարունակում է շեղվել հիմնարար սկզբունքներից։

«Վրաստանը պետք է անհապաղ փոխի իր ժողովրդավարական ուղին, համապարփակ և իմաստալից աշխատի հիմքում ընկած խնդիրները լուծելու, բարեփոխումներ իրականացնելու համար՝ միջկուսակցական աջակցությամբ և արդյունավետ հանրային մասնակցությամբ, թեկնածու երկրի համար սահմանված ինը քայլերին համապատասխան ու Եվրամիության արժեքներին և սկզբունքներին լիովին համապատասխան»,- այսպիսին է Բրյուսելի դիրքորոշումը։

Նոյեմբերի 4-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ ընդլայնման գագաթնաժողովը, որին կմասնակցեն թեկնածու երկրների ղեկավարները։

ԵՄ ղեկավարներին կմիանան Ուկրաինայի, Մոլդովայի և Սերբիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին, Մայա Սանդուն և Ալեքսանդր Վուչիչը, ինչպես նաև Ալբանիայի, Չեռնոգորիայի և Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի